Մի Թաս նռան կիսաքաղցր

Ми Тас гранатовое полусладкое

Այս գինին արտահայտում է հայերի զավակասիրությունը. ազգի, որն առանձնանում է երեխաների հանդեպ տածած քնքուշ կապվածությամբ, որը վերածվում է բացարձակ սիրո եւ նվիրվածության:

Կիսաքաղցր այս գինին արտադրվում է Gevorkian Winery-ի գինեգործների մշակած ուրույն տեխնոլոգիայով՝ Հայաստանի ամենահարավային շրջանի` Սյունիքի Մեղրու այգիներում թեժ արեւի տակ աճող նռից:

Շագանակագույնի հանդարտ երանգներով փողփողացող զգայազեղ բոսորագույն գինի, որի փնջում մենակատարում են նռան համն ու բույրը, որը հետհամում համալրվում է նուրբ տտիպ երանգներով:

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 8-12ºС

Խորհուրդ է տրվում մատուցել ազնիվ պանիրների, նուրբ սպիտակ մսից պատրաստված կերակրատեսակների եւ թեթեւ աղցանների հետ:

Մի Թաս սպիտակ կիսաքաղցր

Ми Тас белое полусладкое

Այս գինին փոխանցում է հայերի բնավորությունը՝ տաք խառնվածքով եւ դյուրագրգիռ, բարեհոգի եւ անկեղծ, մի ազգի, որը ջերմեռանդությամբ եւ անսպառ հարգանքով է վերաբերվում ընտանեկան ավանդույթներին: 

Այս գինին փոխանցում է հայերի բնավորությունը՝ տաք խառնվածքով եւ դյուրագրգիռ, բարեհոգի եւ անկեղծ, մի ազգի, որը ջերմեռանդությամբ եւ անսպառ հարգանքով է վերաբերվում ընտանեկան ավանդույթներին: Գինին պատրաստվում է դասական ֆրանսիական եղանակով՝ Վայոց Ձորի «Ոսկեհատ» եւ Արարատյան դաշտավայրի «Կանգուն» եւ «Մուսկաթ» խաղողի տեսակների համախառնուրդից: 

Հին ոսկու երանգով ծղոտագույն գինի`ալպիական մարգագետինների վայրի ծաղիկների եւ սպիտակ վարդի քաղցրավուն նոտաների նուրբ փնջով, որի առկայությունը վառ կերպով արտահայտված է գինու բուրմունքում, համում եւ երկարատեւ նրբագեղ հետհամում, որտեղ նկատելի է սպիտակ չամչի մենախաղը:  

Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12-15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 8-12ºС

Հիանալի համադրություն է ազնիվ պանիրների, թեթեւ աղցանների եւ նրբաճաշակ աղցանների հետ:

Մի Թաս սպիտակ անապակ

Ми Тас белое сухое

Այս գինին հայ ժողովրդի աշխատասիրության, համբերատարության, հայրենի հողին նվիրվածության, համախմբվածության եւ կենսասիրության արգասիքն է:

Գինին պատրաստվում է դասական ֆրանսիական տեխնոլոգիայով՝ Վայոց Ձորի «Ոսկեհատ» եւ Արարատյան դաշտավայրի «Կանգուն» եւ «Մուսկաթ» խաղողի տեսակների համախառնուրդից: 

Արեւի փայլով բաց ոսկեգույն գինի`բարձրադիր ալպիական մարգագետինների վայրի ծաղիկների ու ազնվացեղ սպիտակ վարդի նուրբ փնջով, որի առկայությունը վառ արտահայտված է թե՛ բուրմունքում, թե՛ համում եւ թե՛ երկարատեւ նրբագեղ հետհամում:  

Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 12%
Խմորման ջերմաստիճանը՝ 12-15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 8-12ºС

Հիանալի համադրվում է ձկնային, հատկապես Հայաստանի լեռնային ջրամբարների ձկներից պատրաստված կերակուրների հետ: 

Մի Թաս կարմիր կիսաքաղցր

Ми Тас красное полусладкое

Այս գինին պահպանում է ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, անմար է պահում օջախի կրակն ու հարաբերությունների կիրքը, փոխանցում է ջերմություն եւ հարմարավետություն: 

Գինին պատրաստված է դասական ֆրանսիական տեխնոլոգիայով՝ Վայոց Ձորի «Արենի» եւ Արարատյան դաշտավայրի «Հաղթանակ» ու «Կախեթ» տեսակներից:

Գինին շագանակագույն երանգով կարմիր սաթի գույնի է` հասուն բալի պերճաշուք բույրով, համն արտահայտվում է հաճելի քաղցրությամբ ու փափուկ տտիպությամբ, իսկ երկարատեւ հետհամըՙ շոկոլադե երանգներով:

Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 25ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22ºС

Հիասքանչ կերպով ընդգծում է ազնիվ փափուկ պանիրների եւ նրբաճաշակ աղցանների արժանիքները:

Մի Թաս կարմիր անապակ

Ми Тас красное сухое

Մի թաս կարմիր չոր գինին ի զորու է հագեցնել ծարավը, այս գինին խմում են տղամարդկանց ամուր ընկերության համար:

Գինին պատրաստված է դասական ֆրանսիական տեխնոլոգիայով՝ Վայոց Ձորի «Արենի», Արարատյան դաշտավայրի «Հաղթանակ» եւ «Կախեթ» խաղողի տեսակներից:

Գինին սաթի երանգով հիասքանչ մուգ-կարմիր գույնի է, հասուն բալի ինտենսիվ բույրով եւ կաղնու թավշյա նոտաներ պարունակող սեւ սալորի հագեցած համով, որը վերածվում է սեւ բիբարի կծու նոտաներով պերճաշուք հետհամի:

Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 25ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22ºС

Հիանալի համադրվում է տավարի յուղոտ մսի, բիֆշտեքսների, ոչխարի կողերի, հորթի նուրբ մսի, փափուկ պանիրների եւ աղցանների հետ:

365 Ոսկեհատ սպիտակ անապակ

365 Воскеат белое сухое

«365 Ոսկեհատ» սորտային գինին արտադրվում է «Ոսկեհատ» սպիտակ էնդեմիկ խաղողից. ծովի մակերեւույթից 1200 մետր բարձրության վրա աճող այս խաղողը հայերը մշակում են հազարամյակներ ի վեր:

Գինին արտադրվում է Վայոց Ձորի խաղողի այգիների «Ոսկեհատ» խաղողի էնդեմիկ սորտից՝ դասական ֆրանսիական տեխնոլոգիայով:

Գինին ոսկեգույն երանգներով ծղոտագույն է, որի վառ բնույթն արտահայտվում է թարմ սեխի եւ դաշտային ծաղիկների բույրով, հագեցած համում գերիշխում է կանաչ ցիտրուսը, որը գինուն հաղորդում է նուրբ եւ պերճաշուք թթվայնություն, իսկ տեւական հետհամում առկա են վայրի մեղրի նոտաներ:  

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12-15 C
Մատուցման ջերմաստիճանը՝ 8-12 С

Հիանալի համադրվում է հավի սպիտակ մսի, սոուսով ձկան եւ ձկնային սուֆլեների հետ:

365 Հաղթանակ կարմիր անապակ

365 Ахтанак красное сухое

«Հաղթանակ» գինին իր մեջ ներառել է հայերի անվերապահ նվիրվածությունը հայրենիքին, մարտական ոգին եւ հաղթելու անկոտրում կամքը: Սա հաղթանակի համով գինի է: 

«365 Հաղթանակ»-ը պատրաստվում է պրոֆեսոր Այվազյանի խաչասերած եւ Արարատյան դաշտավայրում տեղայնացված «Հաղթանակ» խաղողից` դասական ֆրանսիական տեխնոլոգիայով:

Գինին ազնիվ բոսորագույն է, մրգահատապտղային բույրով` սեւ հաղարճի եւ մոշի բնորոշ երանգներով, որոնց ներկայությունը ավելի արտահայտիչ է դառնում չրերով հագեցած համի մեջ, որը վերածվում է քաղցր նուշի եւ կծու համեմունքների երկարատեւ հետհամի:

Թնդությունը՝ 13%
Խմորման ջերմաստիճանը՝ 25 C
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22 С
Հնացումը՝ Ղարաբաղի բազմամյա կաղնու տակառներում – 6 ամիս

Խորհուրդ է տրվում մատուցել հորթի նուրբ մսից պատրաստված կերակրատեսակների, փափուկ պանիրների եւ աղցանների հետ:

365 Արենի կարմիր կիսաքաղցր

365 Арени красное полусладкое

Հայերն ասում են` խաղողն արեւի զավակն է: Արեւը` ծովի մակերեւույթից 1200-1500 մետր բարձրության վրա գտնվող Վայոց Ձորի տերուարներում աճող «Արենի» խաղողն առատորեն օժտել է անփոխարինելի համով ու բույրով:

Գինին պատրաստվում է Վայոց Ձորի «Արենի» էնդեմիկ խաղողի սորտից`դասական ֆրանսիական տեխնոլոգիայով:

Գինին թանձր կարմիր է`մանուշակագույն երանգներով, հասած ու հյութեղ բալի ուրույն բույրով, մետաքսե երանգներով եւ հաճելի քաղցրությամբ, որն ուղեկցվում է կարմիր հատապտուղների վառ արտահայտված համով եւ  տեւական տտիպ հետհամով:

Թնդությունը՝ 12%
Խմորման ջերմաստիճանը՝ 25 C
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22 С

Հիանալի համադրվում է թռչնի մսից պատրաստված կերակրատեսակների, փափուկ պանիրների, թեթեւ աղցանների եւ շոկոլադային աղանդերի հետ:

365 Արենի կարմիր անապակ

365 Арени красное сухое

Արենի էնդեմիկ խաղողից տեղացի գինեգործները գինի էին պատրաստում դեռեւս 6000 տարի առաջ: Աստվածային այդ ըմպելիքը հայտնի է եղել դեռ հին աշխարհում. կան պատմական վկայություններ այն մասին, թե ինչպես գինով լցված նավակները Արածանի գետով (Արեւելյան Եփրատ) Հայաստանից ուղեւորվում էին Միջագետք, որտեղ այդ գինիները մեծ պահանջարկ ունեին:

Գինին պատրաստվում է Վայոց Ձորի «Արենի» էնդեմիկ խաղողի սորտից`դասական ֆրանսիական տեխնոլոգիայով:

Գինին կարմրագույն է`սուտակի երանգներով, հասած հյութեղ բալի բուրմունքով, անտառային կարմիր հատապտուղների նրբերանգներով, հավասարակշռված հաճելի տտիպությամբ ու դուրեկան երկարատեւ հետհամով:

Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 25 C
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22 С

Խորհուրդ է տրվում մատուցել հորթի մսից պատրաստված կերակրատեսակների, սոուսով թխվածքաճաշերի եւ փափուկ պանիրների հետ:

365 Ծիրանի կիսաքաղցր հուշանվերային գինի տուփով

Հայկական ծիրանը հայտնի էր Հին Արեւելքում դեռեւս 2 հազարամյակ առաջ, որը աքքադական տեքստերում կոչվում էր «հայկական լեռնային խնձոր»:

Գինին արտադրվում է Gevorkian Winery ընկերության գինեգործների յուրահատուկ տեխնոլոգիայով` Արարատյան դաշտավայրի ծիրանից:

Գինին տաք նարնջագույն է ծիրանի նուրբ բույրով եւ ծաղկող ծիրանենու թավշյա նրբերանգներով, հասած մրգի ներդաշնակ համով եւ ծիրանաչրի երկարատեւ հետհամով:

Գինու թնդությունը՝ 12%
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС

Հիանալի համադրվում է թեթեւ աղցանների, աղանդերի, թարմ եւ չորացրած մրգերի հետ: