



Շրջայց դեպի Գևորգյան գինու գործարան
Gevorkyan Winery գինետուրը պատմության մեջ արդի կերպով խորասուզվելու եզակի հնարավորություն է։ Բարձրագույն որակն ու հավատարմությունն ավանդույթներին եղել և մնում են գինետան գերակայությունը։ Վստահելով մեզ՝ դուք երբեք չեք դադարի վայելել Gevorkian Winery գինիների հարուստ բազմազանությամբ և անզուգական համային ներկապնակով։
Մանրամասն
«ԱՐՅԱՑ» ՀԱՎԱՔԱԾՈՒ
«Արյաց» հավաքածուի գինիները ստեղծված են շարունակելու հնօրյա գինեգործների արարմունքը։ Գինիները պատրաստված են «Կախանի» մեթոդով. մեր գինեգործները կենդանացրել են նրբորեն չամչեցված ողկույզներից ազնվական գինի պատրաստելու հայկական հնագույն ավանդույթը։ «Կախանի» մեթոդը «Գևորգյան գինու գործարանի» տուրքն է հայ հնագույն գինեգործների համբերությանն ու վարպետությանը և չամչեցված խաղողից գինի պատրաստելու իրենց բացահայտած եղանակին։
Տեսնել Հավաքածուն

«ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԱՍԻ» ԳԻՆԻՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Հին Հայաստանում վանականները գինի էին պատրաստում հնագույն ավանդույթով, որի առանձնահատկությունն այն է, որ գինու խմորումն ու հնացումը իրականցվում է կավե անոթներում՝ կարասներում։ Այդպես խմիչքն ավելի փափուկ ու թավշյա է ստացվում՝ այնքան նուրբ ու ներդաշնակ բուրմունքով, որ արքայական մառանները տնօրինող տակառապետերը վանականներից տոննաներով էին գնում ազնվական գինին։ Gevorkian ԿԱՐԱՍԻ ԳԻՆԻՆԵՐԻ հավաքածուում հնագույն վանական տեխնոլագիայով պատրաստված գինիներ են, որոնք խմորվում ու վեց ամիս հնացվում են հին կարասներում, որոնք գինեգործները փնտրում են լքված մառաններում։
Տեսնել Հավաքածուն


«ԱՆԱՅԻՍ» ՀՆԱՑՎԱԾ ՍԱՌՑԵ ԳԻՆԻ
«Անայիսը» հայկական առաջին սառցե գինին է (Ice Wine)՝ «Գևորգյան գինու գործարանի» ազնվական քաղցր գինիների հավաքածուի մարգարիտը։ Այն անվանակոչվել է ի պատիվ հայերի սիրո և պտղաբերության մայր աստվածուհու, քանզի միայն հայ գինեգործների անկեղծ զգացմունքներն ու կենդանագործ արվեստը կարող են խաղողի սառցակալած որթը դարձնել ոսկու ազնվական փայլն ունեցող նրբաճաշակ գինի։
Տեսնել Հավաքածուն

«365» ՀԱՎԱՔԱԾՈՒ
«Գևորգյան գինու գործարանի» մրգային գինիների հավաքածուն ներառում է նռան, ծիրանի, մոշի, սերկևիլի, բալի, ելակի և հոնի գինիներ։ Այս գինիների իսկությունն արտացոլվում է մեծն Շարլ Ազնավուրի խոսքերում. «Հայկական նրբաճաշակ գինիները պարունակում են այն ամենը, ինչը կարելի է զգալ, բայց հնարավոր չէ արտահայտել բառերով...»։
Տեսնել Հավաքածուն
