365 ՆՌԱՆ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
Թեև նռան պտուղները մարդկությանը հայտնի են արդեն մի քանի հազար տարի, գինեգործության մեջ դրանք օգտագործում են ընտրաբար։ Աշխարհում գոյություն ունի նռան միայն մի քանի տեսակ, որոնց պտուղները բավարար քաղցր ու հյութեղ են գինի ստանալու համար։ Այդ հազվագյուտ տեսակներին է պատկանում հայկական նուռը։
365 ՆՌԱՆ ՀՆԱՑՎԱԾ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
Մրգային գինիների սիրահարները կգնահատեն «365 Գինիներ» հավաքածուի այս մարմնեղ գինու հարուստ համն ու թնդությունը։
365 Նռան բնական հյութ
Բաղադրությունը՝ սառը մզված նռան հյութ:
Պահել չոր վայրում, 0°C – +25°C ջերմաստիճանում, ոչ ավել քան 75% օդի հարաբերական խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը՝ 2 տարի: Բացելուց հետո պահել +2°C – +6°C ջերմաստիճանում 3 օր:
365 ԾԻՐԱՆԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
Հայկական ծիրանը այն հյութեղ պտուղն է, որը Հնագույն Արևելքում հայտնի էր դեռևս մեր թվարկությունից երկու հազարամյակ առաջ և աքքադական սեպագրերում անվանվում էր «հայկական լեռնային խնձոր»։
365 ՄՈՇԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳՒՆԻ
Բուրավետ, քացր և թթու, վիտամիններով հարուստ հյութեղ պտուղների վառ համը մոշը դարձնում է գինեգործության համար գրավիչ հատապտուղ:
365 ԲԱԼԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
365 բալի գինու նուրբ տտիպությունը պայմանավորված է հնացման ընթացքում բալի կորիզների օգտագործմամբ։
365 ՍԵՐԿԵՎԻԼԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
Սերկևիլի կոշտ անուշահոտ պտուղների օգտակար հատկությունները հնուց ի վեր հայտնի են Հայկական լեռնաշխարհի բնակիչներին և բարձր են գնահատվում գինեգործ վարպետների կողմից իրենց՝ տրամադրությունը բարձրացնող բույրի շնորհիվ։
365 ԵԼԱԿԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
Ելակի ազնվական շուքը, անկաշկանդ տրամադրությունը, վառ բույրն ու ախորժաբեր տեսքը պարփակված են անզուգական ելակի գինու նրբաճաշակ փնջում։
365 ՀՈՆԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
«Գևորգյան գինու գործարանի» գինեգործների վարպետությունը ծնունդ է տվել մի մրգային գինու, որ պահպանում է հայկական լեռների լանջերին աճող հոնի վառ կարմիր պտուղների համն ու օգտավետ հատկությունները։
365 Նռան կիսաքաղցր հուշանվերային գինի տուփով
Աշխարհում գոյություն ունի գինի պատրաստելու համար բավարար հյութեղություն եւ շաքարայնություն ունեցող նռան ընդամենը մի քանի տեսակ: Այդ եզակի տեսակներից մեկը հայկական նուռն է, որի հյութեղ պտուղներն աճում են երկրի ամենահարավային շրջանի՝ Սյունիքի թեժ արեւի տակ:
365 Նռան կիսաքաղցր հուշանվերային գինի 375մլ տուփով
Աշխարհում գոյություն ունի գինի պատրաստելու համար բավարար հյութեղություն եւ շաքարայնություն ունեցող նռան ընդամենը մի քանի տեսակ: Այդ եզակի տեսակներից մեկը հայկական նուռն է, որի հյութեղ պտուղներն աճում են երկրի ամենահարավային շրջանի՝ Սյունիքի թեժ արեւի տակ: