«BALTA BURA» SIA
www.baltabura.lv
Լատվիա
«BALTA BURA» SIA www.baltabura.lv
«BALTA BURA» SIA www.baltabura.lv
«BALTA BURA» SIA
www.baltabura.lv
UAB «GADARA» www.gadara.lt
UAB «GADARA»
www.gadara.lt
DPM «ARMVINO» www.armvino.com
DPM «ARMVINO»
www.armvino.com
«SODIMO France» SAS www.sodimo.eu
«SODIMO France» SAS
www.sodimo.eu
«Dijso» Ltd www.dijso.nl
«Dijso» Ltd
www.dijso.nl
«BETTER CHOICE» LTD
«BETTER CHOICE» LTD
«LES HIGIENA SP» Z O O
«LES HIGIENA SP» Z O O
Թեև նռան պտուղները մարդկությանը հայտնի են արդեն մի քանի հազար տարի, գինեգործության մեջ դրանք օգտագործում են ընտրաբար։ Աշխարհում գոյություն ունի նռան միայն մի քանի տեսակ, որոնց պտուղները բավարար քաղցր ու հյութեղ են գինի ստանալու համար։ Այդ հազվագյուտ տեսակներին է պատկանում հայկական նուռը։
Թեև նռան պտուղները մարդկությանը հայտնի են արդեն մի քանի հազար տարի, գինեգործության մեջ դրանք օգտագործում են ընտրաբար։ Աշխարհում գոյություն ունի նռան միայն մի քանի տեսակ, որոնց պտուղները բավարար քաղցր ու հյութեղ են գինի ստանալու համար։ Այդ հազվագյուտ տեսակներին է պատկանում հայկական նուռը։ Վառ փայլ ունեցող կարմրաշագանակագույն ականակիթ գինին օժտված է նուրբ բույրով, թարմացնող թթվությամբ և նռան հատիկների քաղցր համով՝ կեղևի հաճելի տտիպությամբ, փափուկ թանձրությամբ և տևական հետհամով։
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС
Գինին կատարելապես համադրվում է պանրի ցանկացած տեսակի, ապխտած, տապակած կամ շոգեխաշած մսի, մսային սոուսով մատուցվող պաստայի և սուր համ ունեցող աղցանների, ինչպես նաև տարատեսակ աղանդերի՝ դառը շոկոլադի, կամ քաղցր թխվածքի։
Մրգային գինիների սիրահարները կգնահատեն «365 Գինիներ» հավաքածուի այս մարմնեղ գինու հարուստ համն ու թնդությունը։
Մրգային գինիների սիրահարները կգնահատեն «365 Գինիներ» հավաքածուի այս մարմնեղ գինու հարուստ համն ու թնդությունը։ Կինաբարիսի (զինջարակի)՝ չինական կարմիրի երանգն ունեցող շագանակագույն այս գինին օժտված է նրբաճաշակ փնջով, ուր առանձնանում է նռան վառ բույրը և հյութեղ համը՝ հաճելի նուրբ թանձրությամբ և տևական հետհամով՝ վանիլի ու շոկոլադի երանգներով։ Գինին 6 ամիս հնացվում է հայկական հարյուրամյա կաղնու փայտից պատրաստված տակառներում։
Գինու թնդությունը՝ 13%
Շշի տարողությունը՝ 750մլ
Հնացումը՝ Ղարաբաղի կաղնուց պատրաստված տակառներում 6 ամիս
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС
Այս բազմաբնույթ խմիչքը կարելի է վայելել ուտեստները համտեսելուց առաջ կամ հետո, ինչպես նաև կարմիր և սպիտակ մսից պատրաստված ճաշատեսակների, մսային սոուսով մատուցվող իտալական պաստայի և նշով աղանդերի ընկերակցությամբ։
Այս գինին առատություն է խորհրդանշում, իսկ մոշի քաղցրաթթու բուրումնավետ պտուղներում վիտամինների առատությունը նպաստում է առողջության պահպանմանը:
Գինին արտադրվում է Gevorkian Winery ընկերության գինեգործների ուրույն տեխնոլոգիայով` Տավուշի եւ Լոռու մարզերից հավաքված մոշի պտուղներից:
Գինին բոսորի երանգներով կարմիր փայտի գույնի է`քաղցր սեւ հատապտուղների հարուստ եւ գայթակղիչ բույրով, հատապտուղների փոքր-ինչ թթվային տտիպ վառ համով, ինչպես նաեւ լեռնային հատապտուղների զուսպ երանգներով ու կաղնու պարուրող նոտաներով հետհամով:
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 8-12ºС
Լավ համադրվում է թեթեւ աղցանների եւ խմորից պատրաստված կերակրատեսակների, ինչպես նաեւ գետային ու ծովային ձկնեղենից պատրաստված կերակուրների ու ազնիվ պանիրների հետ: