365 Ոսկեհատ սպիտակ անապակ

365 Воскеат белое сухое

«365 Ոսկեհատ» սորտային գինին արտադրվում է «Ոսկեհատ» սպիտակ էնդեմիկ խաղողից. ծովի մակերեւույթից 1200 մետր բարձրության վրա աճող այս խաղողը հայերը մշակում են հազարամյակներ ի վեր:

Գինին արտադրվում է Վայոց Ձորի խաղողի այգիների «Ոսկեհատ» խաղողի էնդեմիկ սորտից՝ դասական ֆրանսիական տեխնոլոգիայով:

Գինին ոսկեգույն երանգներով ծղոտագույն է, որի վառ բնույթն արտահայտվում է թարմ սեխի եւ դաշտային ծաղիկների բույրով, հագեցած համում գերիշխում է կանաչ ցիտրուսը, որը գինուն հաղորդում է նուրբ եւ պերճաշուք թթվայնություն, իսկ տեւական հետհամում առկա են վայրի մեղրի նոտաներ:  

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12-15 C
Մատուցման ջերմաստիճանը՝ 8-12 С

Հիանալի համադրվում է հավի սպիտակ մսի, սոուսով ձկան եւ ձկնային սուֆլեների հետ:

365 Հաղթանակ կարմիր անապակ

365 Ахтанак красное сухое

«Հաղթանակ» գինին իր մեջ ներառել է հայերի անվերապահ նվիրվածությունը հայրենիքին, մարտական ոգին եւ հաղթելու անկոտրում կամքը: Սա հաղթանակի համով գինի է: 

«365 Հաղթանակ»-ը պատրաստվում է պրոֆեսոր Այվազյանի խաչասերած եւ Արարատյան դաշտավայրում տեղայնացված «Հաղթանակ» խաղողից` դասական ֆրանսիական տեխնոլոգիայով:

Գինին ազնիվ բոսորագույն է, մրգահատապտղային բույրով` սեւ հաղարճի եւ մոշի բնորոշ երանգներով, որոնց ներկայությունը ավելի արտահայտիչ է դառնում չրերով հագեցած համի մեջ, որը վերածվում է քաղցր նուշի եւ կծու համեմունքների երկարատեւ հետհամի:

Թնդությունը՝ 13%
Խմորման ջերմաստիճանը՝ 25 C
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22 С
Հնացումը՝ Ղարաբաղի բազմամյա կաղնու տակառներում – 6 ամիս

Խորհուրդ է տրվում մատուցել հորթի նուրբ մսից պատրաստված կերակրատեսակների, փափուկ պանիրների եւ աղցանների հետ:

365 Արենի կարմիր կիսաքաղցր

365 Арени красное полусладкое

Հայերն ասում են` խաղողն արեւի զավակն է: Արեւը` ծովի մակերեւույթից 1200-1500 մետր բարձրության վրա գտնվող Վայոց Ձորի տերուարներում աճող «Արենի» խաղողն առատորեն օժտել է անփոխարինելի համով ու բույրով:

Գինին պատրաստվում է Վայոց Ձորի «Արենի» էնդեմիկ խաղողի սորտից`դասական ֆրանսիական տեխնոլոգիայով:

Գինին թանձր կարմիր է`մանուշակագույն երանգներով, հասած ու հյութեղ բալի ուրույն բույրով, մետաքսե երանգներով եւ հաճելի քաղցրությամբ, որն ուղեկցվում է կարմիր հատապտուղների վառ արտահայտված համով եւ  տեւական տտիպ հետհամով:

Թնդությունը՝ 12%
Խմորման ջերմաստիճանը՝ 25 C
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22 С

Հիանալի համադրվում է թռչնի մսից պատրաստված կերակրատեսակների, փափուկ պանիրների, թեթեւ աղցանների եւ շոկոլադային աղանդերի հետ:

365 Արենի կարմիր անապակ

365 Арени красное сухое

Արենի էնդեմիկ խաղողից տեղացի գինեգործները գինի էին պատրաստում դեռեւս 6000 տարի առաջ: Աստվածային այդ ըմպելիքը հայտնի է եղել դեռ հին աշխարհում. կան պատմական վկայություններ այն մասին, թե ինչպես գինով լցված նավակները Արածանի գետով (Արեւելյան Եփրատ) Հայաստանից ուղեւորվում էին Միջագետք, որտեղ այդ գինիները մեծ պահանջարկ ունեին:

Գինին պատրաստվում է Վայոց Ձորի «Արենի» էնդեմիկ խաղողի սորտից`դասական ֆրանսիական տեխնոլոգիայով:

Գինին կարմրագույն է`սուտակի երանգներով, հասած հյութեղ բալի բուրմունքով, անտառային կարմիր հատապտուղների նրբերանգներով, հավասարակշռված հաճելի տտիպությամբ ու դուրեկան երկարատեւ հետհամով:

Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 25 C
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22 С

Խորհուրդ է տրվում մատուցել հորթի մսից պատրաստված կերակրատեսակների, սոուսով թխվածքաճաշերի եւ փափուկ պանիրների հետ: