365 Մոշի կիսաքաղցր հուշանվերային գինի տուփով

Բուրավետ մոշի պտուղների հյութեղությունը, քաղցրաթթու համն ու վիտամիններով հարուստ հագեցվածությունը գրավիչ են դարձնում գինին:

Կիսաքաղցր այս գինին արտադրվում է Gevorkian Winery-ի գինեգործների մշակած յուրահատուկ տեխնոլոգիայով՝ Տավուշի եւ Լոռու լեռնահովիտներում աճող վայրի մոշից:

Գինին թափանցիկ կարմիր գույնի է, քաղցր սեւ պտուղների գայթակղիչ բույրով, թեթեւ թթվությամբ եւ կաղնու կեղեւի նոտաներով վառ ու տտիպ հատապտղային համով, ինչպես նաեւ լեռնային հատապտուղների մեղմ հետհամով:

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 15-16ºС

Լավ համադրվում է թեթեւ աղցանների եւ խմորից պատրաստված կերակրատեսակների, թռչնի մսի, գետային եւ ծովային ձկնեղենի, ինչպես նաեւ ազնիվ պանիրների հետ:

365 Նռան կիսաքաղցր հուշանվերային գինի 50մլ

Աշխարհում գոյություն ունի գինի պատրաստելու համար բավարար հյութեղություն եւ շաքարայնություն ունեցող նռան ընդամենը մի քանի տեսակ: Այդ եզակի տեսակներից մեկը հայկական նուռն է, որի հյութեղ պտուղներն աճում են երկրի ամենահարավային շրջանի՝ Սյունիքի թեժ արեւի տակ:

Կիսաքաղցր այս գինին արտադրվում է Gevorkian Winery-ի գինեգործների մշակած յուրօրինակ տեխնոլոգիայով՝ Հայաստանի ամենահարավային շրջանի` Սյունիքի Մեղրու այգիներում թեժ արեւի տակ աճող նռից:

Գինին թափանցիկ կարմրաշագանակագույն է, նռան պտղի ինտենսիվ բույրով, թարմացնող թթվահամով՝ նռան հատիկների համի եւ կեղեւի դուրեկան տտիպության համադրությամբ, հաճելի եւ նուրբ երանգներով հագեցած նռան տեւական հետհամով:

Գինու թնդությունը՝ 15%
Շշի տարողությունը՝ 50մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС

Հիանալի ուղեկից է փափուկ պանիրների, հավի եւ հնդկահավի փափուկ մսի եւ աղցանների հետ:

365 Ծիրանի կիսաքաղցր հուշանվերային գինի 50մլ

Հայկական ծիրանը հայտնի էր Հին Արեւելքում դեռեւս 2 հազարամյակ առաջ, որը աքքադական տեքստերում կոչվում էր «հայկական լեռնային խնձոր»:

Գինին արտադրվում է Gevorkian Winery ընկերության գինեգործների յուրահատուկ տեխնոլոգիայով`Արարատյան դաշտավայրի ծիրանից:

Գինին տաք նարնջագույն է` ծիրանի նուրբ բույրով եւ ծաղկող ծիրանենու թավշյա նրբերանգներով, հասած մրգի ներդաշնակ համով եւ ծիրանաչրի երկարատեւ հետհամով:

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 50մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС

Հիանալի համադրվում է թեթեւ աղցանների, աղանդերի, թարմ եւ չորացրած մրգերի հետ:

365 Մոշի կիսաքաղցր հուշանվերային գինի 50մլ

Բուրավետ մոշի պտուղների հյութեղությունը, քաղցրաթթու համն ու վիտամիններով հարուստ հագեցվածությունը գրավիչ են դարձնում գինին:

Կիսաքաղցր այս գինին արտադրվում է Gevorkian Winery-ի գինեգործների մշակած յուրահատուկ տեխնոլոգիայով՝ Տավուշի եւ Լոռու լեռնահովիտներում աճող վայրի մոշից:

Գինին թափանցիկ կարմիր գույնի է, քաղցր սեւ պտուղների գայթակղիչ բույրով, թեթեւ թթվությամբ եւ կաղնու կեղեւի նոտաներով վառ ու տտիպ հատապտղային համով, ինչպես նաեւ լեռնային հատապտուղների մեղմ հետհամով:

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 50մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 15-16ºС

Լավ համադրվում է թեթեւ աղցանների եւ խմորից պատրաստված կերակրատեսակների, թռչնի մսի, գետային եւ ծովային ձկնեղենի, ինչպես նաեւ ազնիվ պանիրների հետ:

365 ԾԻՐԱՆԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Հայկական ծիրանը այն հյութեղ պտուղն է, որը Հնագույն Արևելքում հայտնի էր դեռևս մեր թվարկությունից երկու հազարամյակ առաջ և աքքադական սեպագրերում անվանվում էր «հայկական լեռնային խնձոր»։

Հայկական ծիրանը այն հյութեղ պտուղն է, որը Հնագույն Արևելքում հայտնի էր դեռևս մեր թվարկությունից երկու հազարամյակ առաջ և աքքադական սեպագրերում անվանվում էր «հայկական լեռնային խնձոր»։ Տաք ծիրանագույն գինին հրապուրում է «հայկական սալորի» բույրով և ծիրանի ծաղկող ծառի թավշյա նրբերանգներով, հասուն ծիրանի ներդաշնակ համով և ծիրանաչրի տտիպ տևական հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС

Գինու փունջը առավելապես բացվում է պանրի և մսային ափսեի ուղեկցությամբ, թռչնամսից և ծովամթերքից պատրաստված ճաշատեսակների, իտալական պաստայի, ճապոնական սուշիի և սաշիմիի, էկզոտիկ մրգերի և քաղցր թխվածքի ընկերակցությամբ։

365 ՄՈՇԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳՒՆԻ

 Բուրավետ, քացր և թթու, վիտամիններով հարուստ հյութեղ պտուղների վառ համը մոշը դարձնում է գինեգործության համար գրավիչ հատապտուղ:

Բուրավետ, քացր և թթու, վիտամիններով հարուստ հյութեղ պտուղների վառ համը մոշը դարձնում է գինեգործության համար գրավիչ հատապտուղ։ Բորդո երանգներով կարմրափայտի գույնի գինին յուրահատուկ է քաղցր սև հատիկների թովիչ բույրով, հատապտղային վառ, տտիպ, մի փոքր թթվաշ համով, կաղնու կեղևի պարուրող նրբերանգներով և լեռնային պտուղների չափավոր թանձր հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 15-16ºС

Մոշի գինու հարուստ բույրը հրաշալի կերպով զուգակցվում է պինդ պանիրների, մսային խորտիկների և բրուսկետաների, մսային սոուսով մատուցվող պաստասների հետ, իսկ խմիչքի տևական հետհամը կընդգծի զանազան համեմունքներով պատրաստված արևելյան աղանդերը։