365 ՆՌԱՆ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Թեև նռան պտուղները մարդկությանը հայտնի են արդեն մի քանի հազար տարի, գինեգործության մեջ դրանք օգտագործում են ընտրաբար։ Աշխարհում գոյություն ունի նռան միայն մի քանի տեսակ, որոնց պտուղները բավարար քաղցր ու հյութեղ են գինի ստանալու համար։ Այդ հազվագյուտ տեսակներին է պատկանում հայկական նուռը։

Թեև նռան պտուղները մարդկությանը հայտնի են արդեն մի քանի հազար տարի, գինեգործության մեջ դրանք օգտագործում են ընտրաբար։ Աշխարհում գոյություն ունի նռան միայն մի քանի տեսակ, որոնց պտուղները բավարար քաղցր ու հյութեղ են գինի ստանալու համար։ Այդ հազվագյուտ տեսակներին է պատկանում հայկական նուռը։ Վառ փայլ ունեցող կարմրաշագանակագույն ականակիթ գինին օժտված է նուրբ բույրով, թարմացնող թթվությամբ և նռան հատիկների քաղցր համով՝ կեղևի հաճելի տտիպությամբ, փափուկ թանձրությամբ և տևական հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС

Գինին կատարելապես համադրվում է պանրի ցանկացած տեսակի, ապխտած, տապակած կամ շոգեխաշած մսի, մսային սոուսով մատուցվող պաստայի և սուր համ ունեցող աղցանների, ինչպես նաև տարատեսակ աղանդերի՝ դառը շոկոլադի, կամ քաղցր թխվածքի։

365 ՆՌԱՆ ՀՆԱՑՎԱԾ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Մրգային գինիների սիրահարները կգնահատեն «365 Գինիներ» հավաքածուի այս մարմնեղ գինու հարուստ համն ու թնդությունը։

Մրգային գինիների սիրահարները կգնահատեն «365 Գինիներ» հավաքածուի այս մարմնեղ գինու հարուստ համն ու թնդությունը։ Կինաբարիսի (զինջարակի)՝ չինական կարմիրի երանգն ունեցող շագանակագույն այս գինին օժտված է նրբաճաշակ փնջով, ուր առանձնանում է նռան վառ բույրը և հյութեղ համը՝ հաճելի նուրբ թանձրությամբ և տևական հետհամով՝ վանիլի ու շոկոլադի երանգներով։ Գինին 6 ամիս հնացվում է հայկական հարյուրամյա կաղնու փայտից պատրաստված տակառներում։

Գինու թնդությունը՝ 13,5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Հնացումը՝ Ղարաբաղի կաղնուց պատրաստված տակառներում 6 ամիս
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС

Այս բազմաբնույթ խմիչքը կարելի է վայելել ուտեստները համտեսելուց առաջ կամ հետո, ինչպես նաև կարմիր և սպիտակ մսից պատրաստված ճաշատեսակների, մսային սոուսով մատուցվող իտալական պաստայի և նշով աղանդերի ընկերակցությամբ։

365 Նռան բնական հյութ

Բաղադրությունը՝ սառը մզված նռան հյութ:
Պահել չոր վայրում, 0°C – +25°C ջերմաստիճանում, ոչ ավել քան 75% օդի հարաբերական խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը՝ 2 տարի: Բացելուց հետո պահել +2°C – +6°C ջերմաստիճանում 3 օր:

Բաղադրությունը՝ սառը մզված նռան հյութ:


Պահել չոր վայրում, 0°C – +25°C ջերմաստիճանում, ոչ ավել քան 75% օդի հարաբերական խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը՝ 2 տարի: Բացելուց հետո պահել +2°C – +6°C ջերմաստիճանում 3 օր:

365 ԾԻՐԱՆԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Հայկական ծիրանը այն հյութեղ պտուղն է, որը Հնագույն Արևելքում հայտնի էր դեռևս մեր թվարկությունից երկու հազարամյակ առաջ և աքքադական սեպագրերում անվանվում էր «հայկական լեռնային խնձոր»։

Հայկական ծիրանը այն հյութեղ պտուղն է, որը Հնագույն Արևելքում հայտնի էր դեռևս մեր թվարկությունից երկու հազարամյակ առաջ և աքքադական սեպագրերում անվանվում էր «հայկական լեռնային խնձոր»։ Տաք ծիրանագույն գինին հրապուրում է «հայկական սալորի» բույրով և ծիրանի ծաղկող ծառի թավշյա նրբերանգներով, հասուն ծիրանի ներդաշնակ համով և ծիրանաչրի տտիպ տևական հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС

Գինու փունջը առավելապես բացվում է պանրի և մսային ափսեի ուղեկցությամբ, թռչնամսից և ծովամթերքից պատրաստված ճաշատեսակների, իտալական պաստայի, ճապոնական սուշիի և սաշիմիի, էկզոտիկ մրգերի և քաղցր թխվածքի ընկերակցությամբ։

365 ՄՈՇԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳՒՆԻ

 Բուրավետ, քացր և թթու, վիտամիններով հարուստ հյութեղ պտուղների վառ համը մոշը դարձնում է գինեգործության համար գրավիչ հատապտուղ:

Բուրավետ, քացր և թթու, վիտամիններով հարուստ հյութեղ պտուղների վառ համը մոշը դարձնում է գինեգործության համար գրավիչ հատապտուղ։ Բորդո երանգներով կարմրափայտի գույնի գինին յուրահատուկ է քաղցր սև հատիկների թովիչ բույրով, հատապտղային վառ, տտիպ, մի փոքր թթվաշ համով, կաղնու կեղևի պարուրող նրբերանգներով և լեռնային պտուղների չափավոր թանձր հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 15-16ºС

Մոշի գինու հարուստ բույրը հրաշալի կերպով զուգակցվում է պինդ պանիրների, մսային խորտիկների և բրուսկետաների, մսային սոուսով մատուցվող պաստասների հետ, իսկ խմիչքի տևական հետհամը կընդգծի զանազան համեմունքներով պատրաստված արևելյան աղանդերը։

365 ԲԱԼԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

365 բալի գինու նուրբ տտիպությունը պայմանավորված է հնացման ընթացքում բալի կորիզների օգտագործմամբ։

365 բալի գինու նուրբ տտիպությունը պայմանավորված է հնացման ընթացքում բալի կորիզների օգտագործմամբ։ Շափյուղի վառ գույնի այս գինին առանձնանում է համարձակ փայլով, անտառային հատապտուղների և անձրևից հետո խոնավ տերևների անուշահոտությամբ, բալի կորիզի տտիպ համով՝ թարմ կարմիր մրգերի պարուրող նրբերանգներով, և անտառային հատապտուղներից պատրաստված բուրավետ թեյի հաճելի հետհամով։

Թնդությունը՝ 12%

Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС

Այս եզակի փունջը թույլ է տալիս համադրել գինին ճաշատեսակների հետ, որոնք զուգակցվում են և կարմիր, և սպիտակ գինիների հետ՝ մսային սոուսով մատուցվող պաստայի, խորոված բանջարեղենի և կարմիր ձկնատեսակների։ Գինին խորհուրդ է տրվում վայելել ուտեստները մատուցելուց կես ժամ շուտ, կամ  դիժեստիվ՝ արևելյան աղանդերի հետ։

365 ՍԵՐԿԵՎԻԼԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Սերկևիլի կոշտ անուշահոտ պտուղների օգտակար հատկությունները հնուց ի վեր հայտնի են Հայկական լեռնաշխարհի բնակիչներին և բարձր են գնահատվում գինեգործ վարպետների կողմից իրենց՝ տրամադրությունը բարձրացնող բույրի շնորհիվ։

Սերկևիլի կոշտ անուշահոտ պտուղների օգտակար հատկությունները հնուց ի վեր հայտնի են Հայկական լեռնաշխարհի բնակիչներին և բարձր են գնահատվում գինեգործ վարպետների կողմից իրենց՝ տրամադրությունը բարձրացնող բույրի շնորհիվ։ Սաթի մուգ փայլով ծղոտի գույնի գինին օժտված է տևական բույր ունեցող նրբաճաշակ փնջով՝ հասուն սերկևիլի հաճելի տտիպությամբ, շաքարված մրգերի համերանգներով և մրգային քաղցրաբույր թարմացնող տևական հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС

Գինին խորհուրդ է տրվում մատուցել փափուկ պանիրների և կիսապխտած ազդրամսի, ֆետուչինի պաստայի, հավի կրծքամսի, զանազան ծովամթերքի և արևելյան աղանդերի ընկերակցությամբ։

365 ԵԼԱԿԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Ելակի ազնվական շուքը, անկաշկանդ տրամադրությունը, վառ բույրն ու ախորժաբեր տեսքը պարփակված են անզուգական ելակի գինու նրբաճաշակ փնջում։

Ելակի ազնվական շուքը, անկաշկանդ տրամադրությունը, վառ բույրն ու ախորժաբեր տեսքը պարփակված են անզուգական  ելակի գինու նրբաճաշակ փնջում։ Ջերմ վարդագույն՝ արևածագի գույնի այս գինին տարբերվում է ելակի հարուստ բույրով՝ համադրված անտառային հատապտուղների վառ երանգներով, հյութեղ ելակի ներդաշնակ համով և անտառային հատապտուղների ու գարնանային ծաղիկների սքանչելի հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС

Ելակի գինու շուքը կընդգծեն փափուկ պանիրները, թեթև աղցանները, ծովամթերքով բրուսկետաները, սերուցքով մատուցվող ելակը, դոնդողը, անտառային հատապտուղները և առանց սերուցքի աղանդերը։

365 ՀՈՆԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

«Գևորգյան գինու գործարանի» գինեգործների վարպետությունը ծնունդ է տվել մի մրգային գինու, որ պահպանում է հայկական լեռների լանջերին աճող հոնի վառ կարմիր պտուղների համն ու օգտավետ հատկությունները։

«Գևորգյան գինու գործարանի» գինեգործների վարպետությունը ծնունդ է տվել մի մրգային գինու, որ պահպանում է հայկական լեռների լանջերին աճող հոնի վառ կարմիր պտուղների համն ու օգտավետ հատկությունները։ Հապալասի երանգով զաֆրանի (քրքումի) գույնի գինու փնջում ներդաշնակորեն միահյուսվում են հոնի թարմ բույրն ու հասուն պտղի քաղցր ու թթու համը, իսկ տևական հետհամում նշմարվում է դաշտային ծաղիկների և լեռնային հատապտուղների բույրը։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС

Հոնի գինու նուրբ համը կընդգծեն կապույտ բորբոսով ազնիվ պանիրները, տապակած թռչնամիսը, շոգեխաշած բանջարեղենը, իսկ երկարատև հետհամը՝ քաղցր մրգերն ու արևելյան աղանդերը: