ՀԱՅ ՊԵՏ ՆԱՏ ԽԱՂՈՒՆ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Գինին վարդագույն է՝ վառ արտահայտված ազնվամորու, ելակի և դաշտային ծաղիկների թարմ բույրով, հատապտուղների հաճելի համով, թեթև թթվությամբ և մորու երկարատև հետհամով: Արտադրվում է “Pét Nat” (Pétillant Naturel) մեթոդով (սկզբում գինին խմորվում է տակառներում կամ չաներում, իսկ վերջում լիախմորվում է շշում), «Արենի» խաղողի էնդեմիկ սորտից, որն աճում է աշխարհագրական պահպանության նշանակության տարածքում՝ Վայոց Ձորում: Պահպանման պայմանները. օդափոխվող տարածքներ՝ առանց արտաքին հոտերի և արևի ճառագայթների, 10-16°C ջերմաստիճանում և 85% ոչ ավել հարաբերական խոնավությամբ: Պահպանման ժամկետը. սահմանափակ չէ՝ պահպանման պայմանների պահպանման դեպքում: Մատուցել 6-8°C ջերմաստիճանում:

Գինին վարդագույն է՝ վառ արտահայտված ազնվամորու, ելակի և դաշտային ծաղիկների թարմ բույրով, հատապտուղների հաճելի համով, թեթև թթվությամբ և մորու երկարատև հետհամով: Արտադրվում է “Pét Nat” (Pétillant Naturel) մեթոդով (սկզբում գինին խմորվում է տակառներում կամ չաներում, իսկ վերջում լիախմորվում է շշում), «Արենի» խաղողի էնդեմիկ սորտից, որն աճում է աշխարհագրական պահպանության նշանակության տարածքում՝ Վայոց Ձորում:

Պահպանման պայմանները. օդափոխվող տարածքներ՝ առանց արտաքին հոտերի և արևի ճառագայթների, 10-16°C ջերմաստիճանում և 85% ոչ ավել հարաբերական խոնավությամբ:

Պահպանման ժամկետը. սահմանափակ չէ՝ պահպանման պայմանների պահպանման դեպքում:

Մատուցել 6-8°C ջերմաստիճանում:

ԱՐՅԱՑ ՈՍԿԵՀԱՏ ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Պատրաստվում է հնուց ի վեր հայկական խաղողի թագուհին համարվող էնդեմիկ Ոսկեհատ տեսակից, որն աճում է Վայոց Ձորում, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա գտնվող լեռնալանջերին՝ Աղավնաձորում։

Պատրաստվում է հնուց ի վեր հայկական խաղողի թագուհին համարվող էնդեմիկ Ոսկեհատ տեսակից, որն աճում է Վայոց Ձորում, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա գտնվող լեռնալանջերին՝ Աղավնաձորում։ Գինին արտադրվում է ավանդական մեթոդով («skin contact»՝ 48 ժամ)․ եթե այլ սպիտակ գինիների պատրաստման ժամանակ խաղողի հյութն անմիջապես առանձնացնում են կաշվից և կորիզներից, «Արյաց» հավաքածուի սպիտակ գինին երկու օրով թողնում են խաղողի կաշվի հետ շփման մեջ. այստեղից էլ խմիչքի հագեցած գույնը, ներդաշնակ կառուցվածքն ու թնդությունը։ Ոսկու փայլով բաց ծղոտագույն գինին օժտված է ալպիական մարգագետինների ծաղիկների նուրբ բույրով, թարմ, ներդաշնակ համով, ուր զգացվում է հաճելի թթվաշ երանգը, ու տևական նրբանկատ հետհամով՝ մեղրամոմի երանգներով։

Գինու թնդությունը՝ 12,5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 13ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

Գինու հագեցած փունջն առավելապես կբացեն կիտրոնի հյութով համեմված թարմ բանջարեղենից պատրաստված աղցանները, շոգեխաշած բանջարեղենը, փափուկ ոչխարի պանիրը, կիտրոնի սոուսով մատուցվող իտալական պաստան, սուշին ու սաշիմին, ինչպես նաև արևելյան քաղցրավենիքն ու չորամրգերը։

ԱՆԱՅԻՍ ՀՆԱՑՎԱԾ ՍԱՌՑԵ ԳԻՆԻ

«Անայիսը» հայկական առաջին սառցե գինին է (Ice Wine)՝ «Գևորգյան գինու գործարանի» ազնվական քաղցր գինիների հավաքածուի մարգարիտը։ Այն անվանակոչվել է ի պատիվ հայերի սիրո և պտղաբերության մայր աստվածուհու, քանզի միայն հայ գինեգործների անկեղծ զգացմունքներն ու կենդանագործ արվեստը կարող են խաղողի սառցակալած որթը դարձնել ոսկու ազնվական փայլն ունեցող նրբաճաշակ գինի։

«Անայիսը» հայկական առաջին սառցե գինին է (Ice Wine)՝ «Գևորգյան գինու գործարանի»  ազնվական քաղցր գինիների հավաքածուի մարգարիտը։ Այն անվանակոչվել է ի պատիվ հայերի սիրո և պտղաբերության մայր աստվածուհու, քանզի միայն հայ գինեգործների անկեղծ զգացմունքներն ու կենդանագործ արվեստը կարող են խաղողի սառցակալած որթը դարձնել ոսկու ազնվական փայլն ունեցող նրբաճաշակ գինի։ «Անայիս» սառցե գինին պատրաստված է որթին սառցակալած խաղողի էնդեմիկ Ոսկեհատ սորտից, որը հավաքում են -11°C ջերմաստիճանում Վայոց Ձորի մարզի լեռնային բարձրադիր այգիներում։ Մարմարի պես կարծր հատիկներից ճզմվող թանձր հյութը երկարատև խմորումից հետո 12 ամիս հնացվում է հայկական դարավոր կաղնու փայտից պատրասված տակառներում։ Սառցե գինին տարբերվում է վառ ծաղկային փնջով ու հայկական ծիրանի երանգներով տևական հետհամում։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 200մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

Գինին կատարելապես զուգակցվում է նրբաճաշակ աղանդերի ու փափուկ պանիրների հետ։ «Անայիսը» խորհուրդ է տրվում մատուցել շեղանկյունաձև հատուկ գավաթներում, որոնք մշակվել են հատուկ սառցե գինու սիրահարների համար։

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԱՍԻ ՍՊԻՏՍԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Այս գինին ներդաշնակ է, ինչպես հայկական միջնադարյան վանքերի ճարտարապետական համալիրները։ Գինին արտադրվում է հայկական վանական գինիների պատրաստման ավանդական տեխնոլոգիայով (այն խմորվում ու վեց ամիս հնացվում է կավե կարասներում), Արարատյան դաշտի «Կանգուն» (85%) և «Մուսկատ» (15%) խաղողի տեսակներից։

Այս գինին ներդաշնակ է, ինչպես հայկական միջնադարյան վանքերի ճարտարապետական համալիրները։ Գինին արտադրվում է  հայկական վանական գինիների պատրաստման ավանդական տեխնոլոգիայով (այն խմորվում ու վեց ամիս հնացվում է կավե կարասներում),  Արարատյան դաշտի «Ոսկեհատ» և «Կանգուն»  խաղողի տեսակներից։  Շլացուցիչ սաթի երանգով գեղեցիկ ծղոտագույն գինին օժտված է ականակիտ, հագեցած փնջով՝ հյութեղ տանձի ու մեղրի երանգներով ու հորդառատ անձրևից հետո հավաքված դաշտային ծաղիկների ու խոտաբույսերի քաղցր բույրով, որը լրացնում է կանաչ խնձորի նրբաճաշակ համը, որն աստիճանաբար անցնում է մեղրային տևական և ներդաշնակ հետհամի՝ հազիվ նշմարելի դառնությամբ։ Կատարելապես համադրվում է ծովային մթերքների և թռչնամսի հետ, որոնք չեն շեղում խմիչքի ազնվական համից ու անուշ բույրից։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 14ºС

Գինին գեղեցիկ կերպով կարող են լրացնել պանրի յուղոտ տեսակներն ու քաղցր մրգերը։ Գինին խորհուրդ է տրվում մատուցել 10 – 13°С ջերմաստիճանի պայմաններում։

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԱՍԻ ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Այս գինու թարմ բույրը տեղափոխում է հայկական լեռնային վանքերի գողտրիկ բակերը։

Այս գինու թարմ բույրը տեղափոխում է հայկական լեռնային վանքերի գողտրիկ բակերը։ Խմիչքի մուգ կարմիրը՝ մանուշակագույն երանգներով, հիշեցնում է լեռնային մշուշոտ մայրամուտը, իսկ անարատ բույրը հագեցած է հասուն հատապտուղների վառ երանգներով և դաշտային ծաղիկների նրբերանգներով։ Փափուկ թավշյա համը բացվում է բալի և կարմիր հաղարջի զուգակցմամբ, որոնց հաջորդում են հասուն մոշը, ազնվամորին, սև սալորը, ինչպես նաև  թեթև համեմունքային ու ծաղկային երագնենրը։ Հաճելի տևական հետհամում նշմարվում են սև հաղարջը, մոշն ու բալը։ Գինին արտադրվում է հայկական վանական գինիների պատրաստման ավանդական տեխնոլոգիայով (այն վեց ամիս հնացվում է կավե կարասներում), պատրաստվում Արարատյան դաշտի և Վայոց Ձորի «Արենի» , «Հաղթանակ»  և «Միլաղ» խաղողի տեսակներից։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 22ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 20ºС

Կատարելապես զուգակցվում է պինդ պանիրների և մսային նրբաճաշակ խորտիկների հետ։ Գինին խորհուրդ է տրվում մատուցել 18 – 20° С ջերմաստիճանի պայմաններում։ 

ԱՐՅԱՑ ԱՐԵՆԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

«Գևորգյան գինու գործարանի» այս հավաքածուի ամենանուրբ գինին է, որն արտադրվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի էնդեմիկ «Արենի» խաղողի տեսակից։ Այստեղ էր հայտնաբերվել Արենի քարանձավը՝ աշխարհի ամենահին գինեգործարանը, ուր 6000 տարի առաջ արդեն պատրաստում էին այս ազնվական խմիչքը։

«Գևորգյան գինու գործարանի» այս հավաքածուի ամենանուրբ գինին է, որն արտադրվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի էնդեմիկ «Արենի» խաղողի տեսակից։ Այստեղ էր հայտնաբերվել Արենի քարանձավը՝ աշխարհի ամենահին գինեգործարանը, ուր 6000 տարի առաջ արդեն պատրաստում էին այս ազնվական խմիչքը։ Գինին ստացվում է saignée («արյունազեղում») մեթոդով, որը կիրառվում է ազնվական վարդագույն գինիների պատրաստման ժամանակ. մաճառն առանձնացվում է խաղողից՝ առանց մամլիչի գործածման, սեփական ծանրության տակ հյութ արտադրելուց անմիջապես հետո։ Saignée մեթոդով ստացված գինու գույնն ավելի վառ և հագեցած է, իսկ համն ավելի շքեղ, քան այլ վարդագույն գինիներինը։ Արյաց Արենի Ռոզե նրբաթույր վարդագույն գինին զարմացնում է դաշտային ծաղիկների թարմ բույրով, ելակի ու կարմիր հաղարջի շքեղ համով՝ բարբարիսի թթվաշ և արքայամորու հարուստ համերանգներով, ինչպես նաև մորու տևական ամրակամ հետհամով։ Գինու առաջին կումը պարգևում է բարձրադիր ալպիական մարգագետինների սառն օդի թարմությունը.

Գինու թնդությունը՝ 12,5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

այս գինին անփոխարինելի է ամռան տապին և հրաշալի է նույնիսկ առանց ուտելիքի։ Այդուհանդերձ այն լավ է զուգակցվում փափուկ պանիրների, ոչխարի պանրի, թարմ բանջարեղենից պատրաստված ու կիտրոնի հյութով համեմված թեթև աղցանների և կիտրոնի սոուսով մատուցվող պաստաների հետ։

ԱՐՅԱՑ ԿԵՍ ԿԱԽԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Այս գինու բազմատեսակ փնջում առանձնանում է հաղարջի երանգը։ Գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի «Արենի» (85%) և «Նռնենի» (15%) խաղողի տեսակներից։ Խմիչքի հատապտղային համն այդքան վառ է գինեգործարանի մառաններում 2-ից 3 ամիս չամչեցված խաղողի օգտագործման շնորհիվ, իսկ փայլուն գույնն ու հարուստ փունջը գինուն հաղորդում է բերքի մի մասի սառը թրմումը։

Այս գինու բազմատեսակ փնջում առանձնանում է հաղարջի երանգը։ Գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի «Արենի» խաղողի տեսակից։ Խմիչքի հատապտղային համն այդքան վառ է գինեգործարանի մառաններում 2-ից 3 ամիս չամչեցված խաղողի օգտագործման շնորհիվ, իսկ փայլուն գույնն ու հարուստ փունջը գինուն հաղորդում է բերքի մի մասի սառը թրմումը։ Ասամբլյաժից ու կրկնակի խմորումից հետո գինին 6 ամիս հնացվում է հայկական դարավոր կաղնուց պատրաստված նոր տակառներում։ Գինին օժտված է ալ կարմիր ցոլքերով փայլուն նռան գույնով և բուռն բույրով՝ կարմիր (բալ) և սև (սև հաղարջ, հապալաս) հատապտուղների երանգով։ Փնջում առկա են նաև քաղցր համեմունքների, ընկույզի և անանուխի նրբերանգները։ Համը հրաշալի կերպով հավասարակշռված է, ընդհանուր փնջում ներգրավված է հաճելի թանձրություն, հետհամը հյութեղ է՝ սև արոսի վառ երանգով։

Գինու թնդությունը՝ 14%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 20ºС

Կատարելապես զուգակցվում է մսային և պանրային ափսեի, տապակած մսի և որսամսի հետ։

ԱՐՅԱՑ ԿԱԽԱՆԻ ՀՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Պատրաստված է կարմիր խաղողի չորս լավագույն՝ «Արենի», «Հաղթանակ», «Կախեթ» և «Կարմրահյութ» տեսակից, հին հայկական «Կախանի» մեթոդով՝ մինչև երեք ամիս չամչեցվող խաղողից։ Խմորումից հետո գինին 6 ամիս հնացվում է հարուրամյա հայկական կաղնուց պատրաստված նոր տակառներում, իսկ հետո՝ ևս 18 ամիս հին տակառներում։

Պատրաստված է կարմիր խաղողի չորս լավագույն՝ «Արենի», «Հաղթանակ», «Միլաղ» և «Կարմրահյութ» տեսակից, հին հայկական «Կախանի» մեթոդով՝ մինչև երեք ամիս չամչեցվող խաղողից։ Խմորումից հետո գինին 6 ամիս հնացվում է հարուրամյա հայկական կաղնուց պատրաստված նոր տակառներում, իսկ հետո՝ ևս 18 ամիս հին տակառներում։ Գինին թունդ ծիրանագույն է, խմիչքի բույրը հավասարակշռվում է քիշմիշի ու չորամրգերի երանգներով, հին կաղնեփայտի ու կաշվի հաճելի տտիպությամբ, մոշի մուրաբայի ու սալորի համով և վանիլի ու շոկոլադի կծվահամ հետհամով։

Գինու թնդությունը՝ 16%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 20ºС

Այս գինու հետ հրաշալի կերպով զուգակցվում են տարբեր կերպ տապակված մսային խորտիկները, եղնիկի միսը, հասուն պանիրների տեսակները, դառը շոկոլադը ու սերուցքով աղանդերը։

ԱՐՅԱՑ ԿԱԽԱՆԻ ՀՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Հարուստ փունջ ունեցող այս քաղցր գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի մարզի խաղողի «Արենի» (85%) և «Նռնենի» (15%) տեսակներից։ «Գևորգյան գինու գործարանի» մառաններում կախված խաղողը 3-ից 5 ամիս չամչեցվում է, խմորումից հետո 6 ամիս հնացվում է նոր տակառներում և 18 ամիս հին տակառներում՝ պատրաստված հայկական հարուրամյա կաղնու փայտից։

Հարուստ փունջ ունեցող այս քաղցր գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի մարզի խաղողի «Արենի»  տեսակից։ «Գևորգյան գինու գործարանի» մառաններում կախված խաղողը 3-ից 5 ամիս չամչեցվում է, խմորումից հետո 6 ամիս հնացվում է նոր տակառներում և 18 ամիս հին տակառներում՝ պատրաստված հայկական հարուրամյա կաղնու փայտից։ Բալի ու նռան գեղեցիկ կարմիր գույնն ունեցող գինին օժտված է բուռն բազմակողմանի բույրով, սալորի, արբեցնող բալի, մոշի ջեմի և դաշտային ծաղիկների վառ երանգներով, սուրճի տապակած հատիկների, վանիլի և նուշեղենի նրբերանգներով։Գերազանց կառուցվածք ունեցող գինի է՝ թթվաշի ու քաղցրի հավասարակշռված համադրությամբ։ Տևական հետհամում զգացվում են շոկոլադի նշույլները։

Գինու թնդությունը՝ 14,5%
Շշի տարողությունը՝ 375մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 10ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

Գինին հոյակապ զուգակցվում է սերուցքով աղանդերի և կաթնային շոկոլադի, պարմյան խոզապուխտի ու փափուկ պանիրների հետ։