ԱՐՅԱՑ ՈՍԿԵՀԱՏ ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Պատրաստվում է հնուց ի վեր հայկական խաղողի թագուհին համարվող էնդեմիկ Ոսկեհատ տեսակից, որն աճում է Վայոց Ձորում, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա գտնվող լեռնալանջերին՝ Աղավնաձորում։

Պատրաստվում է հնուց ի վեր հայկական խաղողի թագուհին համարվող էնդեմիկ Ոսկեհատ տեսակից, որն աճում է Վայոց Ձորում, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա գտնվող լեռնալանջերին՝ Աղավնաձորում։ Գինին արտադրվում է ավանդական մեթոդով («skin contact»՝ 48 ժամ)․ եթե այլ սպիտակ գինիների պատրաստման ժամանակ խաղողի հյութն անմիջապես առանձնացնում են կաշվից և կորիզներից, «Արյաց» հավաքածուի սպիտակ գինին երկու օրով թողնում են խաղողի կաշվի հետ շփման մեջ. այստեղից էլ խմիչքի հագեցած գույնը, ներդաշնակ կառուցվածքն ու թնդությունը։ Ոսկու փայլով բաց ծղոտագույն գինին օժտված է ալպիական մարգագետինների ծաղիկների նուրբ բույրով, թարմ, ներդաշնակ համով, ուր զգացվում է հաճելի թթվաշ երանգը, ու տևական նրբանկատ հետհամով՝ մեղրամոմի երանգներով։

Գինու թնդությունը՝ 12,5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 13ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

Գինու հագեցած փունջն առավելապես կբացեն կիտրոնի հյութով համեմված թարմ բանջարեղենից պատրաստված աղցանները, շոգեխաշած բանջարեղենը, փափուկ ոչխարի պանիրը, կիտրոնի սոուսով մատուցվող իտալական պաստան, սուշին ու սաշիմին, ինչպես նաև արևելյան քաղցրավենիքն ու չորամրգերը։

ԱՐՅԱՑ ՄՈՒՍԿԱՏԵՆԻ ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Այս մեղմ նրբաճաշակ գինին պատրաստվում է Արագածոտնի մարզի «Մուսկատենի» խաղողի տեսակից։ Գինու արտադրության ժամանակ «Գևորգյան գինու գործարանի» գինեգերծները կիրառում են նորարարական տեխնոլոգիա, որը թույլ է տալիս պահպանել մուսկատենիներին բնորոշ ուժգին, օդում աներևակայելի սավառնող բույրը։

Այս մեղմ նրբաճաշակ գինին պատրաստվում է Արագածոտնի մարզի «Մուսկատենի» խաղողի տեսակից։ Գինու արտադրության ժամանակ «Գևորգյան գինու գործարանի» գինեգերծները կիրառում են նորարարական տեխնոլոգիա, որը թույլ է տալիս պահպանել մուսկատենիներին բնորոշ ուժգին, օդում աներևակայելի սավառնող բույրը։ Կանաչավուն փայլով ծղոտի գույնի գինու փնջում առանձնանում է սպիտակ վարդի թերթիկների նուրբ բույրը, ներդաշնակ համն ընդգծվում է թեթև ցիտրուսային դառնությամբ ու թարմացնող թթվաշությամբ, իսկ տևական հետհամը՝ չամչի ելևէջներով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10ºС

Մուսկատային գինիները խմում են առանձին, ինչպես նաև տապակած մսի, պաստայի կամ աղանդերի ընկերակցությամբ։ Գինին խորհուրդ է տրվում մատուցել 7-10°C ջերմաստիճանի պայմաններում։ Այն օգտագործվում է նաև զովացուցիչ ըմպելիքներ, պունշ և կրյուշոն պատրաստելիս։

ԱՐՅԱՑ ԱՐԵՆԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

«Գևորգյան գինու գործարանի» այս հավաքածուի ամենանուրբ գինին է, որն արտադրվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի էնդեմիկ «Արենի» խաղողի տեսակից։ Այստեղ էր հայտնաբերվել Արենի քարանձավը՝ աշխարհի ամենահին գինեգործարանը, ուր 6000 տարի առաջ արդեն պատրաստում էին այս ազնվական խմիչքը։

«Գևորգյան գինու գործարանի» այս հավաքածուի ամենանուրբ գինին է, որն արտադրվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի էնդեմիկ «Արենի» խաղողի տեսակից։ Այստեղ էր հայտնաբերվել Արենի քարանձավը՝ աշխարհի ամենահին գինեգործարանը, ուր 6000 տարի առաջ արդեն պատրաստում էին այս ազնվական խմիչքը։ Գինին ստացվում է saignée («արյունազեղում») մեթոդով, որը կիրառվում է ազնվական վարդագույն գինիների պատրաստման ժամանակ. մաճառն առանձնացվում է խաղողից՝ առանց մամլիչի գործածման, սեփական ծանրության տակ հյութ արտադրելուց անմիջապես հետո։ Saignée մեթոդով ստացված գինու գույնն ավելի վառ և հագեցած է, իսկ համն ավելի շքեղ, քան այլ վարդագույն գինիներինը։ Արյաց Արենի Ռոզե նրբաթույր վարդագույն գինին զարմացնում է դաշտային ծաղիկների թարմ բույրով, ելակի ու կարմիր հաղարջի շքեղ համով՝ բարբարիսի թթվաշ և արքայամորու հարուստ համերանգներով, ինչպես նաև մորու տևական ամրակամ հետհամով։ Գինու առաջին կումը պարգևում է բարձրադիր ալպիական մարգագետինների սառն օդի թարմությունը.

Գինու թնդությունը՝ 12,5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

այս գինին անփոխարինելի է ամռան տապին և հրաշալի է նույնիսկ առանց ուտելիքի։ Այդուհանդերձ այն լավ է զուգակցվում փափուկ պանիրների, ոչխարի պանրի, թարմ բանջարեղենից պատրաստված ու կիտրոնի հյութով համեմված թեթև աղցանների և կիտրոնի սոուսով մատուցվող պաստաների հետ։

ԱՐՅԱՑ ԿԵՍ ԿԱԽԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Այս գինու բազմատեսակ փնջում առանձնանում է հաղարջի երանգը։ Գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի «Արենի» (85%) և «Նռնենի» (15%) խաղողի տեսակներից։ Խմիչքի հատապտղային համն այդքան վառ է գինեգործարանի մառաններում 2-ից 3 ամիս չամչեցված խաղողի օգտագործման շնորհիվ, իսկ փայլուն գույնն ու հարուստ փունջը գինուն հաղորդում է բերքի մի մասի սառը թրմումը։

Այս գինու բազմատեսակ փնջում առանձնանում է հաղարջի երանգը։ Գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի «Արենի» խաղողի տեսակից։ Խմիչքի հատապտղային համն այդքան վառ է գինեգործարանի մառաններում 2-ից 3 ամիս չամչեցված խաղողի օգտագործման շնորհիվ, իսկ փայլուն գույնն ու հարուստ փունջը գինուն հաղորդում է բերքի մի մասի սառը թրմումը։ Ասամբլյաժից ու կրկնակի խմորումից հետո գինին 6 ամիս հնացվում է հայկական դարավոր կաղնուց պատրաստված նոր տակառներում։ Գինին օժտված է ալ կարմիր ցոլքերով փայլուն նռան գույնով և բուռն բույրով՝ կարմիր (բալ) և սև (սև հաղարջ, հապալաս) հատապտուղների երանգով։ Փնջում առկա են նաև քաղցր համեմունքների, ընկույզի և անանուխի նրբերանգները։ Համը հրաշալի կերպով հավասարակշռված է, ընդհանուր փնջում ներգրավված է հաճելի թանձրություն, հետհամը հյութեղ է՝ սև արոսի վառ երանգով։

Գինու թնդությունը՝ 14%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 20ºС

Կատարելապես զուգակցվում է մսային և պանրային ափսեի, տապակած մսի և որսամսի հետ։

ԱՐՅԱՑ ԿԱԽԱՆԻ ՀՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Պատրաստված է կարմիր խաղողի չորս լավագույն՝ «Արենի», «Հաղթանակ», «Կախեթ» և «Կարմրահյութ» տեսակից, հին հայկական «Կախանի» մեթոդով՝ մինչև երեք ամիս չամչեցվող խաղողից։ Խմորումից հետո գինին 6 ամիս հնացվում է հարուրամյա հայկական կաղնուց պատրաստված նոր տակառներում, իսկ հետո՝ ևս 18 ամիս հին տակառներում։

Պատրաստված է կարմիր խաղողի չորս լավագույն՝ «Արենի», «Հաղթանակ», «Միլաղ» և «Կարմրահյութ» տեսակից, հին հայկական «Կախանի» մեթոդով՝ մինչև երեք ամիս չամչեցվող խաղողից։ Խմորումից հետո գինին 6 ամիս հնացվում է հարուրամյա հայկական կաղնուց պատրաստված նոր տակառներում, իսկ հետո՝ ևս 18 ամիս հին տակառներում։ Գինին թունդ ծիրանագույն է, խմիչքի բույրը հավասարակշռվում է քիշմիշի ու չորամրգերի երանգներով, հին կաղնեփայտի ու կաշվի հաճելի տտիպությամբ, մոշի մուրաբայի ու սալորի համով և վանիլի ու շոկոլադի կծվահամ հետհամով։

Գինու թնդությունը՝ 16%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 20ºС

Այս գինու հետ հրաշալի կերպով զուգակցվում են տարբեր կերպ տապակված մսային խորտիկները, եղնիկի միսը, հասուն պանիրների տեսակները, դառը շոկոլադը ու սերուցքով աղանդերը։

ԱՐՅԱՑ ԿԱԽԱՆԻ ՀՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Հարուստ փունջ ունեցող այս քաղցր գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի մարզի խաղողի «Արենի» (85%) և «Նռնենի» (15%) տեսակներից։ «Գևորգյան գինու գործարանի» մառաններում կախված խաղողը 3-ից 5 ամիս չամչեցվում է, խմորումից հետո 6 ամիս հնացվում է նոր տակառներում և 18 ամիս հին տակառներում՝ պատրաստված հայկական հարուրամյա կաղնու փայտից։

Հարուստ փունջ ունեցող այս քաղցր գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի մարզի խաղողի «Արենի»  տեսակից։ «Գևորգյան գինու գործարանի» մառաններում կախված խաղողը 3-ից 5 ամիս չամչեցվում է, խմորումից հետո 6 ամիս հնացվում է նոր տակառներում և 18 ամիս հին տակառներում՝ պատրաստված հայկական հարուրամյա կաղնու փայտից։ Բալի ու նռան գեղեցիկ կարմիր գույնն ունեցող գինին օժտված է բուռն բազմակողմանի բույրով, սալորի, արբեցնող բալի, մոշի ջեմի և դաշտային ծաղիկների վառ երանգներով, սուրճի տապակած հատիկների, վանիլի և նուշեղենի նրբերանգներով։Գերազանց կառուցվածք ունեցող գինի է՝ թթվաշի ու քաղցրի հավասարակշռված համադրությամբ։ Տևական հետհամում զգացվում են շոկոլադի նշույլները։

Գինու թնդությունը՝ 14,5%
Շշի տարողությունը՝ 375մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 10ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

Գինին հոյակապ զուգակցվում է սերուցքով աղանդերի և կաթնային շոկոլադի, պարմյան խոզապուխտի ու փափուկ պանիրների հետ։