365 ՆՌԱՆ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Թեև նռան պտուղները մարդկությանը հայտնի են արդեն մի քանի հազար տարի, գինեգործության մեջ դրանք օգտագործում են ընտրաբար։ Աշխարհում գոյություն ունի նռան միայն մի քանի տեսակ, որոնց պտուղները բավարար քաղցր ու հյութեղ են գինի ստանալու համար։ Այդ հազվագյուտ տեսակներին է պատկանում հայկական նուռը։

Թեև նռան պտուղները մարդկությանը հայտնի են արդեն մի քանի հազար տարի, գինեգործության մեջ դրանք օգտագործում են ընտրաբար։ Աշխարհում գոյություն ունի նռան միայն մի քանի տեսակ, որոնց պտուղները բավարար քաղցր ու հյութեղ են գինի ստանալու համար։ Այդ հազվագյուտ տեսակներին է պատկանում հայկական նուռը։ Վառ փայլ ունեցող կարմրաշագանակագույն ականակիթ գինին օժտված է նուրբ բույրով, թարմացնող թթվությամբ և նռան հատիկների քաղցր համով՝ կեղևի հաճելի տտիպությամբ, փափուկ թանձրությամբ և տևական հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС

Գինին կատարելապես համադրվում է պանրի ցանկացած տեսակի, ապխտած, տապակած կամ շոգեխաշած մսի, մսային սոուսով մատուցվող պաստայի և սուր համ ունեցող աղցանների, ինչպես նաև տարատեսակ աղանդերի՝ դառը շոկոլադի, կամ քաղցր թխվածքի։

365 ՆՌԱՆ ՀՆԱՑՎԱԾ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Մրգային գինիների սիրահարները կգնահատեն «365 Գինիներ» հավաքածուի այս մարմնեղ գինու հարուստ համն ու թնդությունը։

Մրգային գինիների սիրահարները կգնահատեն «365 Գինիներ» հավաքածուի այս մարմնեղ գինու հարուստ համն ու թնդությունը։ Կինաբարիսի (զինջարակի)՝ չինական կարմիրի երանգն ունեցող շագանակագույն այս գինին օժտված է նրբաճաշակ փնջով, ուր առանձնանում է նռան վառ բույրը և հյութեղ համը՝ հաճելի նուրբ թանձրությամբ և տևական հետհամով՝ վանիլի ու շոկոլադի երանգներով։ Գինին 6 ամիս հնացվում է հայկական հարյուրամյա կաղնու փայտից պատրաստված տակառներում։

Գինու թնդությունը՝ 13%
Շշի տարողությունը՝ 750մլ
Հնացումը՝ Ղարաբաղի կաղնուց պատրաստված տակառներում 6 ամիս
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС

Այս բազմաբնույթ խմիչքը կարելի է վայելել ուտեստները համտեսելուց առաջ կամ հետո, ինչպես նաև կարմիր և սպիտակ մսից պատրաստված ճաշատեսակների, մսային սոուսով մատուցվող իտալական պաստայի և նշով աղանդերի ընկերակցությամբ։

365 Նռան բնական հյութ

Բաղադրությունը՝ սառը մզված նռան հյութ:
Պահել չոր վայրում, 0°C – +25°C ջերմաստիճանում, ոչ ավել քան 75% օդի հարաբերական խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը՝ 2 տարի: Բացելուց հետո պահել +2°C – +6°C ջերմաստիճանում 3 օր:

Բաղադրությունը՝ սառը մզված նռան հյութ:


Պահել չոր վայրում, 0°C – +25°C ջերմաստիճանում, ոչ ավել քան 75% օդի հարաբերական խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը՝ 3 տարի: Բացելուց հետո պահել +2°C – +6°C ջերմաստիճանում 3 օր:

365 ԾԻՐԱՆԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Հայկական ծիրանը այն հյութեղ պտուղն է, որը Հնագույն Արևելքում հայտնի էր դեռևս մեր թվարկությունից երկու հազարամյակ առաջ և աքքադական սեպագրերում անվանվում էր «հայկական լեռնային խնձոր»։

Հայկական ծիրանը այն հյութեղ պտուղն է, որը Հնագույն Արևելքում հայտնի էր դեռևս մեր թվարկությունից երկու հազարամյակ առաջ և աքքադական սեպագրերում անվանվում էր «հայկական լեռնային խնձոր»։ Տաք ծիրանագույն գինին հրապուրում է «հայկական սալորի» բույրով և ծիրանի ծաղկող ծառի թավշյա նրբերանգներով, հասուն ծիրանի ներդաշնակ համով և ծիրանաչրի տտիպ տևական հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС

Գինու փունջը առավելապես բացվում է պանրի և մսային ափսեի ուղեկցությամբ, թռչնամսից և ծովամթերքից պատրաստված ճաշատեսակների, իտալական պաստայի, ճապոնական սուշիի և սաշիմիի, էկզոտիկ մրգերի և քաղցր թխվածքի ընկերակցությամբ։

365 ՄՈՇԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳՒՆԻ

 Բուրավետ, քացր և թթու, վիտամիններով հարուստ հյութեղ պտուղների վառ համը մոշը դարձնում է գինեգործության համար գրավիչ հատապտուղ:

Բուրավետ, քացր և թթու, վիտամիններով հարուստ հյութեղ պտուղների վառ համը մոշը դարձնում է գինեգործության համար գրավիչ հատապտուղ։ Բորդո երանգներով կարմրափայտի գույնի գինին յուրահատուկ է քաղցր սև հատիկների թովիչ բույրով, հատապտղային վառ, տտիպ, մի փոքր թթվաշ համով, կաղնու կեղևի պարուրող նրբերանգներով և լեռնային պտուղների չափավոր թանձր հետհամով։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 15-16ºС

Մոշի գինու հարուստ բույրը հրաշալի կերպով զուգակցվում է պինդ պանիրների, մսային խորտիկների և բրուսկետաների, մսային սոուսով մատուցվող պաստասների հետ, իսկ խմիչքի տևական հետհամը կընդգծի զանազան համեմունքներով պատրաստված արևելյան աղանդերը։