ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԱՍԻ ՍՊԻՏՍԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Այս գինին ներդաշնակ է, ինչպես հայկական միջնադարյան վանքերի ճարտարապետական համալիրները։ Գինին արտադրվում է հայկական վանական գինիների պատրաստման ավանդական տեխնոլոգիայով (այն խմորվում ու վեց ամիս հնացվում է կավե կարասներում), Արարատյան դաշտի «Կանգուն» (85%) և «Մուսկատ» (15%) խաղողի տեսակներից։

Այս գինին ներդաշնակ է, ինչպես հայկական միջնադարյան վանքերի ճարտարապետական համալիրները։ Գինին արտադրվում է  հայկական վանական գինիների պատրաստման ավանդական տեխնոլոգիայով (այն խմորվում ու վեց ամիս հնացվում է կավե կարասներում),  Արարատյան դաշտի «Ոսկեհատ» և «Կանգուն»  խաղողի տեսակներից։  Շլացուցիչ սաթի երանգով գեղեցիկ ծղոտագույն գինին օժտված է ականակիտ, հագեցած փնջով՝ հյութեղ տանձի ու մեղրի երանգներով ու հորդառատ անձրևից հետո հավաքված դաշտային ծաղիկների ու խոտաբույսերի քաղցր բույրով, որը լրացնում է կանաչ խնձորի նրբաճաշակ համը, որն աստիճանաբար անցնում է մեղրային տևական և ներդաշնակ հետհամի՝ հազիվ նշմարելի դառնությամբ։ Կատարելապես համադրվում է ծովային մթերքների և թռչնամսի հետ, որոնք չեն շեղում խմիչքի ազնվական համից ու անուշ բույրից։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 14ºС

Գինին գեղեցիկ կերպով կարող են լրացնել պանրի յուղոտ տեսակներն ու քաղցր մրգերը։ Գինին խորհուրդ է տրվում մատուցել 10 – 13°С ջերմաստիճանի պայմաններում։

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԱՍԻ ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Այս գինու թարմ բույրը տեղափոխում է հայկական լեռնային վանքերի գողտրիկ բակերը։

Այս գինու թարմ բույրը տեղափոխում է հայկական լեռնային վանքերի գողտրիկ բակերը։ Խմիչքի մուգ կարմիրը՝ մանուշակագույն երանգներով, հիշեցնում է լեռնային մշուշոտ մայրամուտը, իսկ անարատ բույրը հագեցած է հասուն հատապտուղների վառ երանգներով և դաշտային ծաղիկների նրբերանգներով։ Փափուկ թավշյա համը բացվում է բալի և կարմիր հաղարջի զուգակցմամբ, որոնց հաջորդում են հասուն մոշը, ազնվամորին, սև սալորը, ինչպես նաև  թեթև համեմունքային ու ծաղկային երագնենրը։ Հաճելի տևական հետհամում նշմարվում են սև հաղարջը, մոշն ու բալը։ Գինին արտադրվում է հայկական վանական գինիների պատրաստման ավանդական տեխնոլոգիայով (այն վեց ամիս հնացվում է կավե կարասներում), պատրաստվում Արարատյան դաշտի և Վայոց Ձորի «Արենի» , «Հաղթանակ»  և «Միլաղ» խաղողի տեսակներից։

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 22ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 20ºС

Կատարելապես զուգակցվում է պինդ պանիրների և մսային նրբաճաշակ խորտիկների հետ։ Գինին խորհուրդ է տրվում մատուցել 18 – 20° С ջերմաստիճանի պայմաններում։