ԱՆԱՅԻՍ ՀՆԱՑՎԱԾ ՍԱՌՑԵ ԳԻՆԻ 200մլ

13.12.2020

25,000AMD

«Անայիս» սառցե գինին պատրաստված է որթին սառցակալած խաղողի էնդեմիկ Ոսկեհատ սորտից, որը հավաքում են -11°C ջերմաստիճանում Վայոց Ձորի մարզի լեռնային բարձրադիր այգիներում։

Category:

Նկարագրություն

«Անայիսը» հայկական առաջին սառցե գինին է (Ice Wine)՝ «Գևորգյան գինու գործարանի» ազնվական քաղցր գինիների հավաքածուի մարգարիտը։ Այն անվանակոչվել է ի պատիվ հայերի սիրո և պտղաբերության մայր աստվածուհու, քանզի միայն հայ գինեգործների անկեղծ զգացմունքներն ու կենդանագործ արվեստը կարող են խաղողի սառցակալած որթը դարձնել ոսկու ազնվական փայլն ունեցող նրբաճաշակ գինի։ «Անայիս» սառցե գինին պատրաստված է որթին սառցակալած խաղողի էնդեմիկ Ոսկեհատ սորտից, որը հավաքում են -11°C ջերմաստիճանում Վայոց Ձորի մարզի լեռնային բարձրադիր այգիներում։ Մարմարի պես կարծր հատիկներից ճզմվող թանձր հյութը երկարատև խմորումից հետո 12 ամիս հնացվում է հայկական դարավոր կաղնու փայտից պատրասված տակառներում։ Սառցե գինին տարբերվում է վառ ծաղկային փնջով ու հայկական ծիրանի երանգներով տևական հետհամում։ Գինին կատարելապես զուգակցվում է նրբաճաշակ աղանդերի ու փափուկ պանիրների հետ։ «Անայիսը» խորհուրդ է տրվում մատուցել 6-8°C , շեղանկյունաձև հատուկ գավաթներում, որոնք մշակվել են հատուկ սառցե գինու սիրահարների համար։

Tweet