Մի Թաս սպիտակ կիսաքաղցր
Այս գինին փոխանցում է հայերի բնավորությունը՝ տաք խառնվածքով եւ դյուրագրգիռ, բարեհոգի եւ անկեղծ, մի ազգի, որը ջերմեռանդությամբ եւ անսպառ հարգանքով է վերաբերվում ընտանեկան ավանդույթներին: Գինին պատրաստվում է դասական ֆրանսիական եղանակով՝ Վայոց Ձորի «Ոսկեհատ» եւ Արարատյան դաշտավայրի «Կանգուն» եւ «Մուսկաթ» խաղողի տեսակների համախառնուրդից:
Հին ոսկու երանգով ծղոտագույն գինի`ալպիական մարգագետինների վայրի ծաղիկների եւ սպիտակ վարդի քաղցրավուն նոտաների նուրբ փնջով, որի առկայությունը վառ կերպով արտահայտված է գինու բուրմունքում, համում եւ երկարատեւ նրբագեղ հետհամում, որտեղ նկատելի է սպիտակ չամչի մենախաղը:
Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12-15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 8-12ºС
Հիանալի համադրություն է ազնիվ պանիրների, թեթեւ աղցանների եւ նրբաճաշակ աղցանների հետ:

