ԱՐՅԱՑ ԿԱԽԱՆԻ ՀՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ՔԱՂՑՐ ԳԻՆԻ

Հարուստ փունջ ունեցող այս քաղցր գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի մարզի խաղողի «Արենի» (85%) և «Նռնենի» (15%) տեսակներից։ «Գևորգյան գինու գործարանի» մառաններում կախված խաղողը 3-ից 5 ամիս չամչեցվում է, խմորումից հետո 6 ամիս հնացվում է նոր տակառներում և 18 ամիս հին տակառներում՝ պատրաստված հայկական հարուրամյա կաղնու փայտից։ Բալի ու նռան գեղեցիկ կարմիր գույնն ունեցող գինին օժտված է բուռն բազմակողմանի բույրով, սալորի, արբեցնող բալի, մոշի ջեմի և դաշտային ծաղիկների վառ երանգներով, սուրճի տապակած հատիկների, վանիլի և նուշեղենի նրբերանգներով։Գերազանց կառուցվածք ունեցող գինի է՝ թթվաշի ու քաղցրի հավասարակշռված համադրությամբ։ Տևական հետհամում զգացվում են շոկոլադի նշույլները։

Գինու թնդությունը՝ 14,5%
Շշի տարողությունը՝ 375մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 10ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

Գինին հոյակապ զուգակցվում է սերուցքով աղանդերի և կաթնային շոկոլադի, պարմյան խոզապուխտի ու փափուկ պանիրների հետ։

GEVORKIAN WINERY LLC
ՀՀ, Երեւան 0040, Աճառյան փող. 40ա
Հեռ՝ +(374 93) 702 080
Էլ-փոստ: info@gevorkianwinery.com Արտահանման բաժին՝ +(374 93) 100 365 Էլ-փոստ: info@gevorkianwinery.com Առաքման բաժին՝ +(374 98) 002 365 Էլ-փոստ: sales@gevorkianwinery.com