ԱՐՅԱՑ ԱՐԵՆԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

«Գևորգյան գինու գործարանի» այս հավաքածուի ամենանուրբ գինին է, որն արտադրվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի էնդեմիկ «Արենի» խաղողի տեսակից։ Այստեղ էր հայտնաբերվել Արենի քարանձավը՝ աշխարհի ամենահին գինեգործարանը, ուր 6000 տարի առաջ արդեն պատրաստում էին այս ազնվական խմիչքը։ Գինին ստացվում է saignée («արյունազեղում») մեթոդով, որը կիրառվում է ազնվական վարդագույն գինիների պատրաստման ժամանակ. մաճառն առանձնացվում է խաղողից՝ առանց մամլիչի գործածման, սեփական ծանրության տակ հյութ արտադրելուց անմիջապես հետո։ Saignée մեթոդով ստացված գինու գույնն ավելի վառ և հագեցած է, իսկ համն ավելի շքեղ, քան այլ վարդագույն գինիներինը։ Արյաց Արենի Ռոզե նրբաթույր վարդագույն գինին զարմացնում է դաշտային ծաղիկների թարմ բույրով, ելակի ու կարմիր հաղարջի շքեղ համով՝ բարբարիսի թթվաշ և արքայամորու հարուստ համերանգներով, ինչպես նաև մորու տևական ամրակամ հետհամով։ Գինու առաջին կումը պարգևում է բարձրադիր ալպիական մարգագետինների սառն օդի թարմությունը.

Գինու թնդությունը՝ 12,5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

այս գինին անփոխարինելի է ամռան տապին և հրաշալի է նույնիսկ առանց ուտելիքի։ Այդուհանդերձ այն լավ է զուգակցվում փափուկ պանիրների, ոչխարի պանրի, թարմ բանջարեղենից պատրաստված ու կիտրոնի հյութով համեմված թեթև աղցանների և կիտրոնի սոուսով մատուցվող պաստաների հետ։

GEVORKIAN WINERY LLC
ՀՀ, Երեւան 0040, Աճառյան փող. 40ա
Հեռ՝ +(374 93) 702 080
Էլ-փոստ: info@gevorkianwinery.com Արտահանման բաժին՝ +(374 93) 100 365 Էլ-փոստ: info@gevorkianwinery.com Առաքման բաժին՝ +(374 98) 002 365 Էլ-փոստ: sales@gevorkianwinery.com