ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԱՍԻ ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ
Այս գինու թարմ բույրը տեղափոխում է հայկական լեռնային վանքերի գողտրիկ բակերը։ Խմիչքի մուգ կարմիրը՝ մանուշակագույն երանգներով, հիշեցնում է լեռնային մշուշոտ մայրամուտը, իսկ անարատ բույրը հագեցած է հասուն հատապտուղների վառ երանգներով և դաշտային ծաղիկների նրբերանգներով։ Փափուկ թավշյա համը բացվում է բալի և կարմիր հաղարջի զուգակցմամբ, որոնց հաջորդում են հասուն մոշը, ազնվամորին, սև սալորը, ինչպես նաև թեթև համեմունքային ու ծաղկային երագնենրը։ Հաճելի տևական հետհամում նշմարվում են սև հաղարջը, մոշն ու բալը։ Գինին արտադրվում է հայկական վանական գինիների պատրաստման ավանդական տեխնոլոգիայով (այն վեց ամիս հնացվում է կավե կարասներում), պատրաստվում Արարատյան դաշտի և Վայոց Ձորի «Արենի» , «Հաղթանակ» և «Միլաղ» խաղողի տեսակներից։
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 22ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 20ºС
Կատարելապես զուգակցվում է պինդ պանիրների և մսային նրբաճաշակ խորտիկների հետ։ Գինին խորհուրդ է տրվում մատուցել 18 – 20° С ջերմաստիճանի պայմաններում։