365 Մոշի կիսաքաղցր հուշանվերային գինի 50մլ
Կիսաքաղցր այս գինին արտադրվում է Gevorkian Winery-ի գինեգործների մշակած յուրահատուկ տեխնոլոգիայով՝ Տավուշի եւ Լոռու լեռնահովիտներում աճող վայրի մոշից:
Գինին թափանցիկ կարմիր գույնի է, քաղցր սեւ պտուղների գայթակղիչ բույրով, թեթեւ թթվությամբ եւ կաղնու կեղեւի նոտաներով վառ ու տտիպ հատապտղային համով, ինչպես նաեւ լեռնային հատապտուղների մեղմ հետհամով:
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 50մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 15-16ºС
Լավ համադրվում է թեթեւ աղցանների եւ խմորից պատրաստված կերակրատեսակների, թռչնի մսի, գետային եւ ծովային ձկնեղենի, ինչպես նաեւ ազնիվ պանիրների հետ: