365 ՄՈՇԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳՒՆԻ
Բուրավետ, քացր և թթու, վիտամիններով հարուստ հյութեղ պտուղների վառ համը մոշը դարձնում է գինեգործության համար գրավիչ հատապտուղ։ Բորդո երանգներով կարմրափայտի գույնի գինին յուրահատուկ է քաղցր սև հատիկների թովիչ բույրով, հատապտղային վառ, տտիպ, մի փոքր թթվաշ համով, կաղնու կեղևի պարուրող նրբերանգներով և լեռնային պտուղների չափավոր թանձր հետհամով։
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 15-16ºС
Մոշի գինու հարուստ բույրը հրաշալի կերպով զուգակցվում է պինդ պանիրների, մսային խորտիկների և բրուսկետաների, մսային սոուսով մատուցվող պաստասների հետ, իսկ խմիչքի տևական հետհամը կընդգծի զանազան համեմունքներով պատրաստված արևելյան աղանդերը։