365 ՀՈՆԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
«Գևորգյան գինու գործարանի» գինեգործների վարպետությունը ծնունդ է տվել մի մրգային գինու, որ պահպանում է հայկական լեռների լանջերին աճող հոնի վառ կարմիր պտուղների համն ու օգտավետ հատկությունները։ Հապալասի երանգով զաֆրանի (քրքումի) գույնի գինու փնջում ներդաշնակորեն միահյուսվում են հոնի թարմ բույրն ու հասուն պտղի քաղցր ու թթու համը, իսկ տևական հետհամում նշմարվում է դաշտային ծաղիկների և լեռնային հատապտուղների բույրը։
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС
Հոնի գինու նուրբ համը կընդգծեն կապույտ բորբոսով ազնիվ պանիրները, տապակած թռչնամիսը, շոգեխաշած բանջարեղենը, իսկ երկարատև հետհամը՝ քաղցր մրգերն ու արևելյան աղանդերը: