365 ԵԼԱԿԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
Ելակի ազնվական շուքը, անկաշկանդ տրամադրությունը, վառ բույրն ու ախորժաբեր տեսքը պարփակված են անզուգական ելակի գինու նրբաճաշակ փնջում։ Ջերմ վարդագույն՝ արևածագի գույնի այս գինին տարբերվում է ելակի հարուստ բույրով՝ համադրված անտառային հատապտուղների վառ երանգներով, հյութեղ ելակի ներդաշնակ համով և անտառային հատապտուղների ու գարնանային ծաղիկների սքանչելի հետհամով։
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС
Ելակի գինու շուքը կընդգծեն փափուկ պանիրները, թեթև աղցանները, ծովամթերքով բրուսկետաները, սերուցքով մատուցվող ելակը, դոնդողը, անտառային հատապտուղները և առանց սերուցքի աղանդերը։