365 ԲԱԼԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ
365 բալի գինու նուրբ տտիպությունը պայմանավորված է հնացման ընթացքում բալի կորիզների օգտագործմամբ։ Շափյուղի վառ գույնի այս գինին առանձնանում է համարձակ փայլով, անտառային հատապտուղների և անձրևից հետո խոնավ տերևների անուշահոտությամբ, բալի կորիզի տտիպ համով՝ թարմ կարմիր մրգերի պարուրող նրբերանգներով, և անտառային հատապտուղներից պատրաստված բուրավետ թեյի հաճելի հետհամով։
Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС
Այս եզակի փունջը թույլ է տալիս համադրել գինին ճաշատեսակների հետ, որոնք զուգակցվում են և կարմիր, և սպիտակ գինիների հետ՝ մսային սոուսով մատուցվող պաստայի, խորոված բանջարեղենի և կարմիր ձկնատեսակների։ Գինին խորհուրդ է տրվում վայելել ուտեստները մատուցելուց կես ժամ շուտ, կամ դիժեստիվ՝ արևելյան աղանդերի հետ։