Մի թաս
Մի Թաս մոշի կիսաքաղցր
Այս գինին առատություն է խորհրդանշում, իսկ մոշի քաղցրաթթու բուրումնավետ պտուղներում վիտամինների առատությունը նպաստում է առողջության պահպանմանը:
Մի Թաս նռան կիսաքաղցր
Այս գինին արտահայտում է հայերի զավակասիրությունը. ազգի, որն առանձնանում է երեխաների հանդեպ տածած քնքուշ կապվածությամբ, որը վերածվում է բացարձակ սիրո եւ նվիրվածության:
Մի Թաս սպիտակ կիսաքաղցր
Այս գինին փոխանցում է հայերի բնավորությունը՝ տաք խառնվածքով եւ դյուրագրգիռ, բարեհոգի եւ անկեղծ, մի ազգի, որը ջերմեռանդությամբ եւ անսպառ հարգանքով է վերաբերվում ընտանեկան ավանդույթներին:
Մի Թաս սպիտակ անապակ
Այս գինին հայ ժողովրդի աշխատասիրության, համբերատարության, հայրենի հողին նվիրվածության, համախմբվածության եւ կենսասիրության արգասիքն է:
Մի Թաս կարմիր կիսաքաղցր
Այս գինին պահպանում է ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, անմար է պահում օջախի կրակն ու հարաբերությունների կիրքը, փոխանցում է ջերմություն եւ հարմարավետություն:
Մի Թաս կարմիր անապակ
Մի թաս կարմիր չոր գինին ի զորու է հագեցնել ծարավը, այս գինին խմում են տղամարդկանց ամուր ընկերության համար: