365 Բալի կիսաքաղցր հուշանվերային գինի տուփով
Գինին արտադրվում է Gevorkian Winery ընկերության գինեգործների յուրահատուկ տեխնոլոգիայով` արեւային Արարատյան դաշտավայրից հավաքված բալից, որն ալ կարմիր մրգերին առատորեն օժտել է թթվաքաղցրահամությամբ ու վառ բույրով:
Գինին վառ կարմիր է եւ առանձնանում է համարձակ փայլով, անձրեւից խոնավացած տերեւների բույրով, անտառային հատապտուղների պարուրող նրբերանգներով, բալի կորիզների տտիպ ու թարմ կարմիր մրգերի հարուստ համով, ինչպես նաեւ անտառի հատապտուղների բուրավետ թեյի հաճելի հետհամով:
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС
Լավ համադրվում է ազնիվ պանիրների, աղցանների, թարմ մրգերի եւ աղանդերի հետ: