Նկարագրություն
Այս սպիտակ կիսաքաղցր գինին արտադրվում է Gevorkian Winery-ի գինեգործների մշակած ուրույն տեխնոլոգիայով՝ Հայաստանի ամենահարավային շրջանի` Սյունիքի Մեղրու այգիներում թեժ արեւի տակ աճող սերկեւիլից:
Գինին սաթի խորը փայլով մուգ ծղոտագույն է`հասուն սերկեւիլի հաճելի տտիպությամբ եւ կայուն բույրի նրբագեղ փնջով, շաքարաջրած մրգերի նրբերանգներով, ինչպես նաեւ թարմացնող ու հաճելի մրգային երկարատեւ հետհամով:
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 50մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС
Հիանալի համադրվում է փափուկ պանիրների, հավի եւ հնդկահավի փափուկ մսից պատրաստված կերակրատեսակների, ինչպես նաեւ թեթեւ աղցանների հետ: