365 ՍԵՐԿԵՎԻԼԻ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ 0.05

25.05.2020

1,000AMD

Պատրաստված է Սյունիքի մարզի Մեղրու շրջանի քաղցրահամ սերկևիլից, հատուկ մշակված տեխնոլոգիայով, որը հանդիսանում է ընկերության «know-how»:

SKU: 4850006410343 Category:

Նկարագրություն

Պատրաստված է Սյունիքի մարզի Մեղրու շրջանի քաղցրահամ սերկևիլից, հատուկ մշակված տեխնոլոգիայով, որը հանդիսանում է ընկերության «know-how»: Օժտված է սաթե դեղնավուն թափանցիկությամբ ընդգծված նուրբ և անուշ բուրմունքով և սերկևիլին բնորոշ յուրօրինակ հաճելի տտիպությամբ: Ետադարձ համը մրգային է, նուրբ ծաղկային երանգների ներքո: Խորհուրդ է տրվում համադրել սպիտակ մսից ուտեստների հետ: Գինու համային հատկանիշները արտակարգ ընդգծվում են մրգային աղանդերի հետ:
Մատուցել +10°C +15°C: Պահպանել օդափոխվող, առանց կողմնակի հոտերի, զերծ անմիջական արևի ճառագայթներից պահեստում: Պահպանման ջերմաստիճանը +10°C +16°C: Հարաբերական խոնավությունը ոչ ավել քան 85%: Ելնելով արտադրանքի 100% բնական լինելուց թույլատրվում է որոշ քանակի նստվածք:

Լրացուցիչ տեղեկություն

Տեսակ