Նկարագրություն
Պատրաստված է Արարատյան դաշտավայրի այգիներից հավաքված բալից, հատուկ մշակված տեխնոլոգիայով, որը հանդիսանում է ընկերության «know-how»:
Օժտված է կարմիր գույնով, որին լրացնում են համեմունքների ներդաշնակ երանգները: Հետադարձ համում վառ արտահայտված է դարչինի և կարմիր չոր մրգերի համափունջը: Խորհուրդ է տրվում համադրել մրգերի և աղանդերի հետ:
Մատուցել +16°C +18°C: Պահպանել օդափոխվող, առանց կողմնակի հոտերի, զերծ անմիջական արևի ճառագայթներից պահեստում: Պահպանման ջերմաստիճանը +10°C +16°C: Հարաբերական խոնավությունը ոչ ավել քան 85%: Ելնելով արտադրանքի 100% բնական լինելուց թույլատրվում է որոշ քանակի նստվածք: