Նկարագրություն
Այս մրգանուշ գինին, որն ունի արտահայտիչ ալ կարմիր գույն և մանուշակագույնի թեթև երանգներ, պատրաստվում է հին հայկական «Կես-Կախանի» եղանակով, ըստ որի հատընտիր խաղողի ողկույզները պարանների վրա նուրբ չորացման են ենթարկվում: Արդյունքում ստացվում է ինքնատիպ բույրով և ներդաշնակ համով օժտված բացառիկ մի անապակ գինի՝ սահուն և նրբագույն տանիններով՝ պարուրված վանիլի նրբերանգով, որում գերակշռում է հասած սալորի և բալի թունդ, բայց միևնույն ժամանակ քնքուշ բուրմունքը: Այն պատրաստվում է խաղողի՝ «Արենի» սորտերից, որոնք աճում են Վայոց Ձորի մարզի հատուկ աշխարհագրական պահպանության ենթակա տարածքում: Հնացվում է 6 ամիս հայկական կաղնու տակառների մեջ:
Պահպանման ժամկետը սահմանափակ չէ անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:
Պահպանել 10 – 16°C և ամենաբարձրը 85% հարաբերական խոնավության պայմաններում, օդափոխվող, առանց կողմնակի հոտերի, զերծ անմիջական արևի ճառագայթներից պահեստում:
Ըմբոշխնեք այն 16 – 20°C: