Նկարագրություն
Այս թխակարմիր բազմաշերտ գինին պատրաստվում է հին հայկական «Դասական Կախանի» եղանակով, ըստ որի հատընտիր խաղողի ողկույզները պարանների վրա նուրբ չորացման են ենթարկվում: Արդյունքում ստացվում է հարուստ, թանձր բույրով, հայկական կաղնու նուրբ երանգներով օժտված գինի, որում գերակշռում են հասուն բալը, սալորը և մոշը: Այն պատրաստվում է խաղողի՝ «Արենի», «Միլաղ», «Հաղթանակ», «Կարմրահյութ» սորտերից, որոնք աճում են Վայոց Ձորի մարզի հատուկ աշխարհագրական պահպանության ենթակա տարածքում: Հնացվում է 24 ամիս հայկական կաղնու տակառների մեջ:
Պահպանման ժամկետը սահմանափակ չէ անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում: Պահպանել 10 – 16°C և ամենաբարձրը 85% հարաբերական խոնավության պայմաններում, օդափոխվող, առանց կողմնակի հոտերի, զերծ անմիջական արևի ճառագայթներից պահեստում:
Ըմբոշխնեք այն 18 – 22°C: