Նկարագրություն
Գինին ոսկեգույն երանգով բաց ծղոտագույն է հագեցած բարձր լեռնային հովիտների հոտավետ ծաղիկների նուրբ բույրով, թարմ և ներդաշնակ համով, ունի բարձր, բայց հաճելի թթվայնություն և մեղրամոմի երանգներով նրբագեղ ու տևական հետհամ: Պատրաստվում է Ոսկեհատ սորտի խաղողից, որն աճում է Վայոց Ձորի մարզի հատուկ աշխարհագրական պահպանության ենթակա տարածքում, գինու պատրաստման նորագույն մեթոդով:
Պահպանման ժամկետը սահմանափակ չէ անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:
Պահպանել 10 – 16°C և ամենաբարձրը 85% հարաբերական խոնավության պայմաններում, օդափոխվող, առանց կողմնակի հոտերի, զերծ անմիջական արևի ճառագայթներից պահեստում: Ըմբոշխնեք այն 8 – 12°C: