Մի Թաս մոշի կիսաքաղցր

Գինին արտադրվում է Gevorkian Winery ընկերության գինեգործների ուրույն տեխնոլոգիայով` Տավուշի եւ Լոռու մարզերից հավաքված մոշի պտուղներից:

Գինին բոսորի երանգներով կարմիր փայտի գույնի է`քաղցր սեւ հատապտուղների հարուստ եւ գայթակղիչ բույրով, հատապտուղների փոքր-ինչ թթվային տտիպ վառ համով, ինչպես նաեւ լեռնային հատապտուղների զուսպ երանգներով ու կաղնու պարուրող նոտաներով հետհամով:

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 8-12ºС

Լավ համադրվում է թեթեւ աղցանների եւ խմորից պատրաստված կերակրատեսակների, ինչպես նաեւ գետային ու ծովային ձկնեղենից պատրաստված կերակուրների ու ազնիվ պանիրների հետ:

GEVORKIAN WINERY LLC
ՀՀ, Երեւան 0040, Աճառյան փող. 40ա
Հեռ՝ +(374 93) 702 080
Էլ-փոստ: info@gevorkianwinery.com Արտահանման բաժին՝ +(374 93) 100 365 Էլ-փոստ: info@gevorkianwinery.com Առաքման բաժին՝ +(374 98) 002 365 Էլ-փոստ: sales@gevorkianwinery.com