365 Ելակի կիսաքաղցր հուշանվերային գինի տուփով
Գինին արտադրվում է Gevorkian Winery-ի գինեգործների յուրահատուկ տեխնոլոգիայով՝ Արագածի փեշին գտնվող միջնադարյան բնակավայրի՝ Ոսկեվազի մարգերից ձեռքով հավաքվող ելակից:
Գինին ծղոտագույն երանգով տաք վարդագույն է ելակի հարուստ բույրով, անտառային հատապտուղների եւ հյութեղ ելակի ներդաշնակ համով, ինչպես նաեւ գարնանային ծաղիկների հետհամով:
Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10-15ºС
Հիանալի համադրվում է թեթեւ աղցանների, փափուկ պանիրների, թարմ մրգերի եւ աղանդերի հետ: