ԳԱՐՈՒՆ ԿԱԽԵԹ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ
Այս նրբագեղ մոնոսորտ գինին արտադրվում է Արարատյան դաշտի էնդեմիկ «Կախեթ» («կախված») խաղողի սորտից, ստացվում է saignée («արյունազեղում») մեթոդով, որը կիրառվում է ազնվական վարդագույն գինիների պատրաստման ժամանակ. մաճառն առանձնացվում է խաղողից՝ առանց մամլիչի գործածման, սեփական ծանրության տակ հյութ արտադրելուց անմիջապես հետո։ Saignée մեթոդով ստացված գինու գույնն ավելի վառ ու հագեցած է, իսկ համն ավելի շքեղ, քան այլ վարդագույն գինիներինը։ Գինու շլացուցիչ բույրը պարփակում է բարբարիսի և ելակի գայթակղիչ ելևէջներն ու ավոկադոյի սեխի, հասած ձմերուկի և հյութեղ դեղձի թարմությունը՝ դաղձի և նոր հնձած խոտի երանգներով։ Մրգային համը հավասարակշռվում է ծովային ապարների նրբերանգներով, իսկ թեթև թթվաշությունը վկայում է առաջին հայացքից անկաշկանդ գինու թունդ բնավորության մասին։
Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 17ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 10ºС
Գարուն Ռոզեն անփոխարինելի է ամռան շոգ երեկոներին և հրաշալի կերպով զուգադրվում է փափուկ պանիրների ու թեթև աղցանների հետ։ Գինին խորհուրդ է տրվում մատուցել 8-12°C ջերմաստիճանի պայմաններում։
