ԳԱՐՈՒՆ ԿԱՆԳՈՒՆ ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ
Գինին պատրաստվում է «Կանգուն» խաղողի փոքր հասուն հատիկներից։ Սաթի և ոսկու գույնն ունեցող այս գինու բույրը թեթև ծաղկային է՝ ցիտրուսային երանգներով։
Գինու թնդությունը՝ 13%
Շշի տարողությունը՝ 187մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 13ºС
Շատ լավ է համադրվում խորոված բանջարեղենի, փափուկ պանիրների, սպիտակ ձկնատեսակներից և հավամսից պատրաստված ուտեստների, կիտրոնի հյութով համեմված թեթև աղցանների, թթու դրած ծովամթերքների, ֆետուչինի պաստայի, ճապոնական խոհանոցի ուտեստների, ծիրանի և թուզի չրերի, դեղձի, ինչպես նաև էկզոտիկ մրգերի՝ արքայախնձորի ու մանգոյի հետ։