ԱՐՅԱՑ ՈՍԿԵՀԱՏ ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ

Պատրաստվում է հնուց ի վեր հայկական խաղողի թագուհին համարվող էնդեմիկ Ոսկեհատ տեսակից, որն աճում է Վայոց Ձորում, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա գտնվող լեռնալանջերին՝ Աղավնաձորում։ Գինին արտադրվում է ավանդական մեթոդով («skin contact»՝ 48 ժամ)․ եթե այլ սպիտակ գինիների պատրաստման ժամանակ խաղողի հյութն անմիջապես առանձնացնում են կաշվից և կորիզներից, «Արյաց» հավաքածուի սպիտակ գինին երկու օրով թողնում են խաղողի կաշվի հետ շփման մեջ. այստեղից էլ խմիչքի հագեցած գույնը, ներդաշնակ կառուցվածքն ու թնդությունը։ Ոսկու փայլով բաց ծղոտագույն գինին օժտված է ալպիական մարգագետինների ծաղիկների նուրբ բույրով, թարմ, ներդաշնակ համով, ուր զգացվում է հաճելի թթվաշ երանգը, ու տևական նրբանկատ հետհամով՝ մեղրամոմի երանգներով։

Գինու թնդությունը՝ 12,5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 13ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС

Գինու հագեցած փունջն առավելապես կբացեն կիտրոնի հյութով համեմված թարմ բանջարեղենից պատրաստված աղցանները, շոգեխաշած բանջարեղենը, փափուկ ոչխարի պանիրը, կիտրոնի սոուսով մատուցվող իտալական պաստան, սուշին ու սաշիմին, ինչպես նաև արևելյան քաղցրավենիքն ու չորամրգերը։

GEVORKIAN WINERY LLC
ՀՀ, Երեւան 0040, Աճառյան փող. 40ա
Հեռ՝ +(374 93) 702 080
Էլ-փոստ: info@gevorkianwinery.com Արտահանման բաժին՝ +(374 93) 100 365 Էլ-փոստ: info@gevorkianwinery.com Առաքման բաժին՝ +(374 98) 002 365 Էլ-փոստ: sales@gevorkianwinery.com