2006թ. հիմնադրված Gevorkian Winery-ն այսօր արդեն Հայաստանի գինեգործական շուկայի առաջատարներից է: Մեր ընկերությունն առաջարկում է հայկական խաղողից, մրգերից եւ հատապտուղներից պատրաստված բարձրորակ գինիների լայն տեսականի:
Հումքի բացառիկությունը պայմանավորված է Հայաստանի բնակլիմայական առանձնահատկություններով. տարվա 300 արեւոտ օրերը քաղցր համ եւ անկրկնելի բույր են հաղորդում խաղողին ու մրգերին:
Gevorkian Winery-ն առաջինը Հայաստանում կիրառեց հայկական խաղողի տեսակներից եզակի գինիներ ստանալու արտադրական բարդ եղանակները` իտալական ամարոնե, ռիպասսո եւ ռեչոտո, ինչպես նաեւ Սառցե գինի (Ice wine) պատրաստելու կանադական ավանդույթը:
Gevorkian Winery-ի գինեգործները մշակել են մրգային գինիների պատրաստման յուրահատուկ տեխնոլոգիա (Know-how), որի շնորհիվ գինու մեջ առավելագույնս պահպանվում են մրգերի համահոտային հատկանիշները:
Այդ գինիների բացառիկությունն ու բովանդակությունն ընդգծում են նաեւ մրգերի տեսքով պատրաստված դեկորատիվ շշերը: Հուշանվերային շշերի դիզայներական լուծման արտոնագրային իրավունքը պատկանում է Gevorkian Winery ընկերությանը:
Gevorkian Winery գինիների որակը հավաստագրված է սննդամթերքի անվտանգության միջազգային ISO 22000:2005 համակարգով, ըստ որի՝ մեր ընկերության արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին:
Մեր ընկերությունն արտադրում է նաեւ կոշերային գինի, որն արտահանվում է իսրայելական շուկա: (*Կոշերային` նշանակում է հուդայական ավանդական կանոնների տեսանկյունից օգտագործման/կիրառման համար թույլատրելի):
Գինու արտահանումը Gevorkian Winery-ի քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունն է, ինչից ելնելով էլ մենք մշակել ենք արտահանման գնային քաղաքականության ճկուն համակարգ եւ անհատականացված մոտեցում ենք ցուցաբերում մեր յուրաքանչյուր գործընկերոջը: