Դառնալ գործընկեր

2006թ. հիմնադրված Gevorkian Winery-ն այսօր արդեն Հայաստանի գինեգործական շուկայի առաջատարներից է: Մեր ընկերությունն առաջարկում է հայկական խաղողից, մրգերից եւ հատապտուղներից պատրաստված բարձրորակ գինիների լայն տեսականի:

Հումքի բացառիկությունը պայմանավորված է Հայաստանի բնակլիմայական առանձնահատկություններով. տարվա 300 արեւոտ օրերը քաղցր համ եւ անկրկնելի բույր են հաղորդում խաղողին ու մրգերին:

Gevorkian Winery-ն առաջինը Հայաստանում կիրառեց հայկական խաղողի տեսակներից եզակի գինիներ ստանալու արտադրական բարդ եղանակները`  իտալական ամարոնե, ռիպասսո եւ ռեչոտո, ինչպես նաեւ Սառցե գինի (Ice wine) պատրաստելու կանադական ավանդույթը:

Gevorkian Winery-ի գինեգործները մշակել են  մրգային գինիների պատրաստման յուրահատուկ տեխնոլոգիա (Know-how), որի շնորհիվ գինու  մեջ առավելագույնս պահպանվում են մրգերի համահոտային հատկանիշները:

Այդ գինիների բացառիկությունն ու բովանդակությունն ընդգծում են նաեւ մրգերի տեսքով պատրաստված դեկորատիվ շշերը: Հուշանվերային շշերի դիզայներական լուծման արտոնագրային իրավունքը պատկանում է Gevorkian Winery ընկերությանը: 

Gevorkian Winery գինիների որակը հավաստագրված է սննդամթերքի անվտանգության միջազգային ISO 22000:2005 համակարգով, ըստ որի՝ մեր ընկերության արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին:

Մեր ընկերությունն արտադրում է նաեւ կոշերային գինի, որն արտահանվում է իսրայելական շուկա: (*Կոշերային` նշանակում է հուդայական ավանդական կանոնների տեսանկյունից օգտագործման/կիրառման համար թույլատրելի):

Գինու արտահանումը Gevorkian Winery-ի քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունն է, ինչից ելնելով էլ մենք մշակել ենք արտահանման գնային քաղաքականության ճկուն համակարգ եւ անհատականացված մոտեցում ենք ցուցաբերում մեր յուրաքանչյուր գործընկերոջը: 

Գործընկեր երկրներ