365 Նռան հնացված

Գինին արտադրվում է Gevorkian Winery  ընկերության գինեգործների յուրահատուկ տեխնոլոգիայով` Հայաստանի ամենահարավային մարզի` Սյունիքի Մեղրու այգիներում կիզիչ արեւի տակ աճող նռից, որը 6 ամիս հնացվում է ղարաբաղյան կաղնուց պատրաստված տակառներում:

Կինաբարիսի գույնի (չինական կարմիր հանքանյութ) գինին գեղանի մի փունջ է, որում առաջնային դերակատարություն ունեն նռան ինտենսիվ բույրն ու հյութեղ տանիններով հարուստ համը, ունի հաճելի փափուկ վանիլաշոկոլադային երանգներով նռան երկարատեւ հետհամ:

Գինու թնդությունը՝ 13,5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Հնացումը՝ Ղարաբաղի կաղնուց պատրաստված տակառներում 6 ամիս
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС

Հիանալի համադրվում է փափուկ պանիրների, հավի եւ հնդկահավի սպիտակ մսի, աղցանների հետ:  

5.00
EDVAG GROUP LLC
40a Acharyan str., Yerevan 0012, RA
Tel: +(374 93) 702 080 Tel/Fax: +(374 10) 616 426
E-mail: info@gevorkianwinery.com Export Departament: +(374 93) 100 365 / E-mail: info@gevorkianwinery.com Delivery Departament: +(374 98) 002 365 / E-mail: sales@gevorkianwinery.com