365 Նռան հուշանվերային միջին

Կիսաքաղցր այս գինին արտադրվում է Gevorkian Winery-ի գինեգործների մշակած յուրօրինակ տեխնոլոգիայով՝ Հայաստանի ամենահարավային շրջանի` Սյունիքի Մեղրու այգիներում թեժ արեւի տակ աճող նռից:

Գինին թափանցիկ կարմրաշագանակագույն է, նռան պտղի ինտենսիվ բույրով, թարմացնող թթվահամով՝ նռան հատիկների համի եւ կեղեւի դուրեկան տտիպության համադրությամբ, հաճելի եւ նուրբ երանգներով հագեցած նռան տեւական հետհամով:

Գինու թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 375մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС

Հիանալի ուղեկից է փափուկ պանիրների, հավի եւ հնդկահավի փափուկ մսի եւ աղցանների հետ:

0.00
EDVAG GROUP LLC
40a Acharyan str., Yerevan 0012, RA
Tel: +(374 93) 702 080 Tel/Fax: +(374 10) 616 426
E-mail: info@gevorkianwinery.com Export Departament: +(374 93) 100 365 / E-mail: info@gevorkianwinery.com Delivery Departament: +(374 98) 002 365 / E-mail: sales@gevorkianwinery.com