Արյաց վարդագույն
Արյաց վարդագույնն արտադրվում է Վայոց Ձորի Աղավնաձորի խաղողի այգիներում աճեցվող Արենի սորտի էնդեմիկ խաղողից: Այդ այգիների մոտակայքում գտնվող քարանձավում է հայտնաբերվել աշխարհի հնագույն՝ 6000-ամյա հնձանը: Գինին պատրաստվում է ֆրանսիական դասական «ռոզե» գինիների տեխնոլոգիայով, որը մինչեւ 6-12 ժամ կրճատում է քամած հյութի շփումը կեղեւի հետ:
Գինին նրբագեղ վարդագույն է, դաշտային ծաղիկների թարմ բույրով, ունի ազնվամորու հարուստ երանգներով, թեթեւ թթվայնությամբ հագեցած նրբագեղ հատապտղային համ եւ մորու տեւական հետհամ:
Թնդությունը՝ 12%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12-13ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 8-12ºС
Գինին իդեալական ապերիտիվ է, ինչպես նաեւ մրգերի ու աղանդերի հիասքանչ ուղեկից: