Արյաց Ռիփասսո կարմիր

Արյաց Ռիփասսո կարմիր գինին արտադրված է հայկական կարմիր խաղողի չորս լավագույն` Վայոց Ձորի «Արենի» եւ Արարատյան դաշտավայրի «Հաղթանակ», «Կախեթ», «Կարմրահյութ» սորտերից՝ իտալական դասական ռիփասսո ոճի գինիների տեխնոլոգիայով, որի էությունը երիտասարդ գինու թրմեցումն է չամչեցված խաղողի վրա:

Գինին թանձրավուն մուգ սուտակագույն է՝ նռնագույն երանգներով, օժտված  գերհասուն բալի եւ սալորաչրի վառ արտահայտված բույրով, սեւ սալորի եւ խաղողի գայթակղիչ նոտաներով, բավականաչափ մարմնեղ եւ հարուստ  տանիններով, ու վանիլաշոկոլադային հետհամով: 

Գինու թնդությունը՝ 13.5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 25ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22ºС
Հնացումը՝ Ղարաբաղի բազմամյա կաղնու տակառներում – 6 ամիս

Գինին հիանալի համադրվում է կծվահամ պանիրների, տավարի եւ գառան մսից պատրաստված կերակրատեսակների, ինչպես նաեւ սթեյքերի ու շամփուրով խորոված թռչնի մսի հետ:

3.14
EDVAG GROUP LLC
40a Acharyan str., Yerevan 0012, RA
Tel: +(374 93) 702 080 Tel/Fax: +(374 10) 616 426
E-mail: info@gevorkianwinery.com Export Departament: +(374 93) 100 365 / E-mail: info@gevorkianwinery.com Delivery Departament: +(374 98) 002 365 / E-mail: sales@gevorkianwinery.com