Արյաց Ամառոնե հնացված

Արյաց Ամառոնե հնացված գինին արտադրված է կարմիր խաղողի չորս լավագույն էնդեմիկ եւ սելեկցիոն սորտերից՝ Վայոց Ձորի «Արենի», Արարատյան դաշտավայրի «Հաղթանակ», «Կախեթ» ու «Կարմրահյութ»:

Գինին արտադրվում է իտալական գինեգործության ամառոնե ոճի գինիների տեխնոլոգիայով՝ թառամեցված խաղողից: Բերքահավաքից հետո խաղողը 3 ամիս թառամեցվում է հատուկ օդափոխվող պայմաններում, որի շնորհիվ պտղամսից գոլորշիանում է ավելորդ ջուրը, ինչի շնորհիվ մնացած էքստրակտիվ նյութերն ավելի են խտանում:

Թառամեցված խաղողից պատրաստված գինին առանձնանում է ալկոհոլի բարձր պարունակությամբ, համային ամբողջականությամբ եւ հագեցվածությամբ, ինչպես նաեւ բացառիկ մարմնեղությամբ:

Գինին բոսորագույն է, թանձր շագանակագույն երանգով, չամչեցված խաղողի վառ արտահայտված բույրով, հնացված կաղնու հաճելի թանձրությամբ բալանսավորված տանիններով, մոշի մուրաբայի եւ սալորաչրի համով, ինչպես նաեւ վանիլաշոկոլադային հետհամով:

Գինու թնդությունը՝ 14.5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 25ºC
Հնացումը բազմամյա ղարաբաղյան կաղնու տակառներում՝ 2 տարի
Մատուցման ջերմաստիճանը՝ 18-22ºС

Հիանալի համադրվում է կծվահամ պանիրների, տավարի եւ ոչխարի շոգեխաշած մսի, սթեյքերի, ինչպես նաեւ շամփուրի վրա խորոված թռչնամսի հետ:

3.31
EDVAG GROUP LLC
40a Acharyan str., Yerevan 0012, RA
Tel: +(374 93) 702 080 Tel/Fax: +(374 10) 616 426
E-mail: info@gevorkianwinery.com Export Departament: +(374 93) 100 365 / E-mail: info@gevorkianwinery.com Delivery Departament: +(374 98) 002 365 / E-mail: sales@gevorkianwinery.com